• Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Հայտարարություն

Արարատի մարզի Ավշար գյուղում գտնվող <<Նոյավան>>ՍՊ-ն առաջարկում է իրանական արտադրության կարբամիտ տեսակի պարարտանյութ(ազոտի պարունակությունը 46%):50կգ-ոց 1 պարկը 9000դ արժեքով,իսկ մեծածախ գնելու դեպքում 8800դ արժեքով ապրանքը գնորդին հասցնելով անվճար:Գյուղ Ավշար Մ.Խորենացի 93-95:Հեռ.+374-55-04-50-20:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տափերական համայնքի տարածքում տնտեսվարող ֆերմերներին է ներկայացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված տեղեկատվական թերթիկը բուսական ծագման մթերքներ արտահանողների համար

 

ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մականշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

- ծագման երկիրը,

- ապրանքի անվանումը,

- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),

- արտահանողի անվանումը և հասցեն,

- ստացողի անվանումը և հասցեն,

- պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ  պտուղբանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

  1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,

արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,

  1. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
  2. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
  3. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
  4. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
  5. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։

Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջիդեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։

Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012)90-60-90 և (010)20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ , կամ այցելել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնիսպասարկման կենտրոն։

Մաքսային ձևակերպումների հետ կապված կամ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (060)54-44-44 հեռախոսահամարով, կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ :

Համահայկական շաբաթօրյակ մարտի 23-ին

Սիրելի և հարգելի տափերականցիներ, Տափերականի համայնքապետարանը տեղեկացնում է  Ձեզ,որ մարտի 23-ին տեղի կունենա Համահայկական շաբաթօրյակ:Համայնքապետարանը խնդրում և հորդորում է բուռն մասնակցություն ունենալ շաբաթօրյակին:Աղբահանությունը և սանիտարական մաքրումը տեղի կունենա համայնքի ողջ տարածքով, իր մեջ ներառելով թե պատմամշակույթային տարածքներ,թե համայնքային և միջհամայնքային ճանապարհներ:Եկեք միանանք մեր կարգախոսին <<Մաքուր տուն` տնից դուրս>>:   

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի` տափերականցիներ,ամփոփելով 2018 թվականը,վստահաբար կարող ենք ասել,որ այն մեր համայնքի համար ձեռքբերումների ու բազմաթիվ ծրագրերի իրականացման տարի էր:Կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր,որոնք ի ուրախություն համայնքի բնակիչների պսակվեցին հաջողությամբ:Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:Թող 2019 թվականը իր հետ բերի խաղաղություն,բարեկեցություն,հանդուրժողականություն ու կամեցողություն:Թող խաղաղ լինեն մեր սահմանները,թող հզորանա մեր երկիրն ու թող որ բոլորիս ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը:Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԱՊԱԳԱ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ

<<ԱՊԱԳԱ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ>> կազմակերպության կողմից առաջարկվում է <<Նոր Տուն>> սոցիալական բնակարանաշինության ծրագիրը,որը հիմնված է <<Sipwall>> արագ կառուցվող բնակարանաշինության տեխնոլոգիայի և Գերմանիայում գործող գործարար սոցիալական փիլիսոփայության մշակույթի վրա:

Նպատակը` 

ՀՀ տնազուրկ և սոցիալապես անապահով քաղաքացուն մենք առաջարկում ենք մեր «Նոր Տուն»ծրագիրը որպես արժանապատիվ նոր տուն ունենալու միջոց՝ կենցաղ սպասարկման հարմարություններով։Սոցիալապես անապահով, բնակարանազուկ ընտանիքները եւ սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքները, ովքեր չունեն բնակարան կամ ապրումեն վթարային կացարանում, կարող են դիմել մեզ և ստանալ մեր լիակատար օժանդակությունը և մեր միջոցով կառուցել նոր տուն ։
«SIPwall» տեխնոլոգիայի հիմնական բաղադրիչները`
«SIPwall» տեխնոլոգիան, տնաշինական ոլորտում, համադրում է իր մեջ ֆիննական, շվեդական, գերմանական և ռուսական տեխնոլոգիական նորարարությունները։ Բոլոր այն նյութերը, որոնք օգտագործվում են «SIPwall» տեխնոլոգիայով վաղուց և շատ բարեհաջող օգտագործվում են Հայաստանում շինարարության բնագավառում և համապատասխանում են ՀՀ գործող նորմատիվային պահանջներին։Մեր տեխնոլոգիան իր հետ բերում է շինարարական նյութերի համադրման և կիրառման նոր մոտեցում, ինչը սկզբունքորեն ՀՀ համար վստահաբար կարող ենք համարել նորարարություն։
http://apaga.panarm.info/
Կառուցենք մեր նոր ապագան:

Ա տառի շնորհանդեսը

 

Սույն թ.-ի հոկտեմբերի 18-ին Տափերականի միջնակարգ դպրոցի 1Բ դասարանում տեղի ունեցավ հանդես-միջոցառում նվիրված Ա տառի շնորհանդեսին:

.be

Հանդիպում խաղողագործների հետ

Հոկտեմբերի 9-ին ժամը 13-00-ին խաղողագործներին հրավիրում ենք հանդիպման, կանադական ֆիրմայի ներկայացուցիչը Ձեզ կծանոթացնի խաղողի մշակման նորագույն տեխնոլոգիայի հետ,որոնք հնարավորություն են տալիս խաղողի այգին չթաղել,դարձնել ցրտադիմացկուն,միառժամանակ ավելացնել այգու բերքատվությունը:

Անկախության օրը Տափերականի համայնքում

Անկախության օրը Տափերականի համայնքում նշվեց մեծ շուքով:Կազմակերպվեցին բազմաթիվ խաղային մրցույթներ` հեծանվավազք,ծանրամարտ,մրցույթ անվաչմուշկներով,ինչպես նաև Տափերական համայնքի շնորհալիները ցուցադրեցին իրեբց նկարները:Լավագույները արժանացան պատվոգրերի,պարգևատրվեցին մեդալներով:Ներկաները մեծ բավականություն ստացան կազմակերպված միջոցառումից,իսկ երեխաները հաճելի և բովանդակալից օր:

Տեսանյութը տես`մեդիա տեսադաշտում:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում

Կառուցապատողի ուղեցույց

Շինարարական փաստաթղթերի օրինակելի ձևեր

Նախագծերի կատալոգներ