• Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Սեպտեմբերի 1

 

Ողջու՜յն աշուն, ողջույն սեպտեմբերի 1 🔔🔔🔔

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին և կրթության գործի նվիրյալներին։
Ջերմորեն շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և առաջին անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ոտք դնողներին, քանի որ ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է հենց նրանց համար։
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի։
Թո՛ղ սեպտեմբերի 1-ը դառնա գիտելիքաառատ ուսումնական գործընթացի հաջող մեկնարկը։
 
Տափերականի համայնքապետ ՝ Կ. Խաչատրյան։ 

 

Շատրվանի պատրաստման աշխատանքներ

Ընթանում են մշակույթի տան շատրվանի պատրաստման աշխատանքները։
Վերջնական տեսքին կծանոթանանք շուտով։
 
Հատուկ շնորհակալություն <<Ոսկե մուրճ>> դարբնոցին աշխատանքներն իրականացնելու համար։
 
 
 
 
 
 
 
 
 
12Ruzanna Nikoghosyan, Գոգ Յան և ևս 10 հոգի-ը
 

Շինարարական աշխատանքներ Տափերականի մշակույթի տանը

Տափերական համայնքի մշակույթի տանը ընթանում են շինարարական աշխատանքներ` <<Տափերականի զարգացման հիմնադրամին>> փոխանցված դրամական միջոցներով:
🇦🇲#Հիշեցնենք, որ ցանկության դեպքում փոխանցումներ կարող եք կատարել <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ >> ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշիվներին.
⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇
1. 220123350013002 –EUR
2. 220123350013003 –GBP
3. 220123350013958 –RUR
4. 220123350047001 –USD
5. 220123350120000 -AMD
Շինարարական աշխատանքների ընթացքին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Վերջին Զանգ

Սիրելի’ շրջանավարտներ, ընդունեք Տափերականի համայնքապետարանի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Բոլորիդ ցանկանում ենք հաջողություն ետդպրոցական կյանքում, կանաչ ճանապարհ, նորանոր ձեռքբերումներ։
Թո’ղ ձեր ընտրած ուղին ձեզ միայն հաջողություն բերի։
Բարի՜ երթ, սիրելի’ շրջանավարտներ։
Հարգանքներով ՝ Տափերականի համայնքապետ Կարեն Խաչատրյան։

Հայտարարություն

Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների  և գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիր:Ավելի լայն իրազեկում ստանալու համար դիմել Տափերականի համայնքապետարանին:

Արմաթ կրթական լաբորատորիա

                                                                                                                                                                                                                                                                                                                                     Ս.թ.-ի օգոստոսի 10-ին Տափերականի միջնակարգ դպրոցում ժամը 12:00-ին տեղի կունենա <<Արմաթ>> կրթական լաբորատորիայի բացում:Ցանկացողները կարող են մասնակցել:

Ուշադրություն

ՈՒշադրություն

Տեղեկացնում ենք Տափերականի հողօգտագործողներին,որ դաշտերում արձանագրվել է լոլիկի ականող ցեցի մասայական թռիչք:Առաջարկվում է մորմազգի մշակաբույսերի ցանքատարածություններում ցեցի դեմ պայքարը կազմակերպել հերթափոխային եղանակով,օգտագործելով հետևյալ միջատասպան պրոցեդուրները` Կուրագեն 10լ ջրին-3գ,Պրոկլեյմ 10լ-5գ,Վոլհամ տարգա 10լ-8-10գ և այլն:

 

Ճանապարհային ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում և զգուշացնում է` չշահագործել բոլոր այն տրանսպորտային միջոցները,որոնք դուրս են հանված հաշվառումից,չունեն համապատասխան փաստաթղթեր և հաշվառման համարանիշներ,ինչպես նաև առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր/ԱՊՊԱ/:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում

Կառուցապատողի ուղեցույց

Շինարարական փաստաթղթերի օրինակելի ձևեր

Նախագծերի կատալոգներ