Տափերական գյուղական համայնքը գտնվում է Արարատի մարզում: Մարզկենտրոն Արտաշատից հեռավորությունը 6կմ է: Տափերականի ընդհանուր վարչական տարածքը կազմում է 900 հա հողամաս, որից բնակելի տարածք է հանդիսանում 200 հա-ն: 200 հա հանձնված է խաղողագործությանը, 200հա-ն` պտղի աճեցմանը, իսկ 300 հա-ն վարելահող է:
Գյուղը սահմանակից է Նոր Կյանք, Խոր Վիրապ, Նոր Ուղի, Շահումյան գյուղական համայնքներին: Մոտակա քաղաքներն են Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքները:
Համայնքում գործում են փոստ, դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժ.կետ, 2 դեղատուն, 3 հացի թխման փուռ, ալրաղաց, 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ: