• Հայերեն
  • Русский
  • English

<<ԱՊԱԳԱ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ>> կազմակերպության կողմից առաջարկվում է <<Նոր Տուն>> սոցիալական բնակարանաշինության ծրագիրը,որը հիմնված է <<Sipwall>> արագ կառուցվող բնակարանաշինության տեխնոլոգիայի և Գերմանիայում գործող գործարար սոցիալական փիլիսոփայության մշակույթի վրա:

Նպատակը` 

ՀՀ տնազուրկ և սոցիալապես անապահով քաղաքացուն մենք առաջարկում ենք մեր «Նոր Տուն»ծրագիրը որպես արժանապատիվ նոր տուն ունենալու միջոց՝ կենցաղ սպասարկման հարմարություններով։Սոցիալապես անապահով, բնակարանազուկ ընտանիքները եւ սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքները, ովքեր չունեն բնակարան կամ ապրումեն վթարային կացարանում, կարող են դիմել մեզ և ստանալ մեր լիակատար օժանդակությունը և մեր միջոցով կառուցել նոր տուն ։
«SIPwall» տեխնոլոգիայի հիմնական բաղադրիչները`
«SIPwall» տեխնոլոգիան, տնաշինական ոլորտում, համադրում է իր մեջ ֆիննական, շվեդական, գերմանական և ռուսական տեխնոլոգիական նորարարությունները։ Բոլոր այն նյութերը, որոնք օգտագործվում են «SIPwall» տեխնոլոգիայով վաղուց և շատ բարեհաջող օգտագործվում են Հայաստանում շինարարության բնագավառում և համապատասխանում են ՀՀ գործող նորմատիվային պահանջներին։Մեր տեխնոլոգիան իր հետ բերում է շինարարական նյութերի համադրման և կիրառման նոր մոտեցում, ինչը սկզբունքորեն ՀՀ համար վստահաբար կարող ենք համարել նորարարություն։
http://apaga.panarm.info/
Կառուցենք մեր նոր ապագան:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում

Կառուցապատողի ուղեցույց

Շինարարական փաստաթղթերի օրինակելի ձևեր

Նախագծերի կատալոգներ