Օգոստոսի 8-ին Տափերականի մշակույթի տանը տեղի ունեցավ Ավետիս Մուրադյանի մենահամերգը իր ընկերների մասնակցությամբ:Ծրագրում ներկայացված էր հայ-աշուղական և գուսանական երաժշտությունը ժամանակակից մատուցմամբ:Երաժիշտները ջանք ու եռանդ չէին խնայել,որպեսզի հանդիսատեսին տպավորիչ և հագեցած երեկո պարգևեն.
Համերգը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ վայելելու հայկական մշակույթի գոհարները:Հարկ է նշել Ավետիս Մուրադյանի դերը համայնքում ժողովրդական երգ-երաժշտության տարածման և ուսուցանման մեջ.
Համերգը նրա կատարած գործունեության միայն մի փոքրիկ հատվածն էր.
Նա ուսուցանում է բազմաթիվ անկասկած տաղանդավոր աշակերտների ովքեր նրա գործի արժանի շարունակողներն են դառնալու:Շնորհակալություն եմ հայտնում Ավետիս Մուրադյանին և իր երաժիշտ ընկերներին համանյքի բնակիչներին հիշարժան երեկո պարգևելու համար: