Ծնվել է 1926թ. մարտի 8-ին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Կիրովի անվան սովխոզ: Սովորել է Կիրովի անվան սովխոզի 7-ամյա դպրոցում, այնուհետև ավարտել է համայնքում գործող գյուղատնտեսական տեխնիկումը:
Աշխատել է ֆերմայում որպես անասնապահ, այնուհետև երկար տարիներ` որպես բրիգադիր: Լավագույն աշխատանքի համար արժանացել է պատվոգրերի և Լենինի շքանշանի: ՍՍՀՄ-ում Լենինի անվան շքանշանով պարգևատրվում էին հեղափոխական շարժման բացառիկ վաստակի, աշխատանքային գործունեության, սոցիալիստական հայրենիքի, ժողովուրդների միջև համագործակցության և բարեկամության զարգացման, խաղաղության ամրապնդման և Սովետական պետությանն ու հասարակությանը մատուցած աչքի ընկնող այլ ծառայությունների համար:
Երվանդ Արուջյանը մահացել է 2001թ. դեկտեմբերի 13-ին: