• Հայերեն
  • Русский
  • English

Ծնվել է 1975թ. մարտի 27-ին Արարատի շրջանի Կիրովի անվան սովխոզում (այժմ Տափերական): 1982-1992թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Ընկերները դպրոցական տարիների հուշերում նշում են հատկապես Արմենի պարտաճանաչությունը և նվիրվածությունը:

1993թ. մեկնեց բանակ: Ծառայում էր Տավուշի մարզում: 1994թ. հուլիսի 6-ի վաղ առավոտյան ադրբեջանական մոտ ութ տասնյակ օմոնականներ շրջապատեցին հայ 12 սահմանապահների: Ուժերն անհավասար էին. տրվեց նահանջի հրաման: Արմենը և վանաձորցի Սուրիկ Մարկոսյանը հրաժարվեցին կատարել հրամանը և մնացին դիրքերում` երկուսը 80-ի դեմ: Սուրիկը վիրավորվեց: Սպառվեցին փամփուշտները և Արմենը նետվեց ձեռնամարտի, բայց թշնամուն հաջողվեց նրան և Սուրիկին գերի վերցնել: Խոշտանգեցին ու տանջամահ արեցին հրեշավոր ձևերով, որ կարող է մտածել միայն թուրքի ուղեղը:

Օրեր անց, դիակների փոխանակման ժամանակ թուրք գնդապետը նշեց, որ եթե ունենար Արմենի պես հինգ մարտիկ, ապա Հայաստանը կգրավեր: Արմենին հողին հանձնեցին 1994թ. հուլիսի 13-ին Տափերականում: Հանձնեցին հերոսին վայել արժանի փառքով, քանզի հերոս էր կյանքով ու մահով:

Հետմահու`1996թ., Արմեն Մովսիսյանը Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Սա իրական պատմություն է, ոչ թե խոսքեր հորինված,
Շուրջ ութ տասնյակ օմոնական` մինչև ատամները զինված,
Խավարի մեջ` մութ գիշերով, սահմանն էին սողոսկել,
Տասներկու հայ սահմանապահ զինվորներին օղակել:
Հրաման եղավ նահանջելու ու ջոկատը նահանջեց,
Բայց Արմենը հրամանը չկատարել պահանջեց:
Մնաց տեղում. «Ես չեմ փախչի առջևից այս շների,
Ես չեմ թողնի ենիչերին մոտենա մեր շեներին»:
Եվ Սուրենն էլ Վանաձորցի` հետևեց քաջ Արմենին,
Ավաղ, ցավոք, թուրքը շուտով շարքից հանեց Սուրենին:
Չեմ զարմանում. Արմենների զորությունը ես գիտեմ,
Ու կռվեցին մեկն ութսունի և ութսունը մեկի դեմ:
Այս քաջերին հուշարձաններ դեռ կդրվեն անպայման,
Պատմություներ դեռ կգրվեն,սերունդները կիմանան,
Որ Արմենը մեն ու մենակ մի ոհմակի դեմ կռվեց,
Մինչ ընկնելը երկու տասնյակ օմոնական տապալեց
«Արմենի պես հինգը հերոս թե իմ գնում ունենամ`
Այդ հինգի հետ ամբողջ Հայոց զորքերի դեմ կգնամ»:
Դա ասել է գնդապետը` թշնամական բանակի,
Որն ի վերջո հասկացել է, ուժը ոչ թե քանակով,
Այլ մարտիկի հոգուց բխող նվիրումով է չափվում,
Մարտիկ` որի արյունն իր տան պատվի համար է թափվում:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում

Կառուցապատողի ուղեցույց

Շինարարական փաստաթղթերի օրինակելի ձևեր

Նախագծերի կատալոգներ