• Հայերեն
  • Русский
  • English

Գագիկ Հակոբյան

Գագիկ Արշակի Հակոբյան

Ծնվել է 1955թ. Սեպտեմբերի 1-ին` Տափերեկան(Կիրովի անվան սովխոզ) գյուղում:

1972թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:1972-1973 թթ .աշխատել է դաշտում ` որպես բանվոր:

1973-1974թթ.ընդունվել և ավարտել է Երեվանի թիվ 2 տեխնիկական ուսումնարանը, ստացել է ապարատավարի որակավորում: 1974թ. ընդունվել է Երևանի Պետական համալսարան, որն ավարտել է 1978թ.` տնտեսագետ-հաշվապահի որակավորմամբ:

Այնուհետև աշխատել է Արարատի ՔաղԱռ-ում` որպես գների գծով տնտեսագետ:

1978-1980թթ. ծառայել է Սովետական Բանակում:1980-1997թթ. աշխատել է Արարատի ԲՄԲ-ում` որպես գլխավոր հաշվապահ:

1997-2001թթ. աշխատել է ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ Արարատի մասնաճյուղում`որպես գլխավոր հաշվապահ:

2001-2002թթ. աշխատել է «Որդի Հրաչ» ՍՊԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ:

2002-2006թթ. աշխատել է «Վան 777» ՍՊԸ-ում` որպես տնօրեն:

2006թ հիմնադրել է «ՏԱՎԻՆԿՈ» գինու-կոնյակի գործարան ՍՊԸ-ն և աշխատում է նշված ձեռնարկությունում` որպես գլխավոր տնօրեն:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում

Կառուցապատողի ուղեցույց

Շինարարական փաստաթղթերի օրինակելի ձևեր

Նախագծերի կատալոգներ