• Հայերեն
  • Русский
  • English

Սոկրատ և Արեգնազ Ղազարյանների ընտանիքում 1951թ. սեպտեմբերի 15-ին ծնվեց նրանց որդին` Նորիկը: Դեռևս դպրոցում Նորիկը պարտաճանաչությամբ ու համեստությամբ, մեղմ ու հանդարտ բնավորությամբ, ընկերներին օգնելու պատրաստակամությամբ ու բոլորի նկատմամբ հարգալից վերաբերմունքով դարձավ դասընկերների և ուսուցիչների սիրելին:

Դպրոցն ավարտելուց հետո Նորիկը ընդունվեց, այնուհետև հաջողությամբ ավարտեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: Նրան վտահվեցին հայրենի գյուղում ձեռնարկված շինարարական աշխատանքները: Սակայն արցախյան պատերազմը խառնեց բոլոր խաղաթղթերը: ՆորիկՂազարյանը սկզբում մասնակցեց Երասխավանի պաշտպանական մարտերին, այնուհետև մեկնեց Մարտակերտ: Շարքային զինվորը կարճ ժամանակում դարձավ վաշտի հրամանատար:

Կարճ ժամանակում ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Տոնաշեն, Մաղավուզ, Մատաղիս գյուղերը: Թալիշը դարձավ վերջինը: Նորիկը նահատակվեց ամենագեղեցիկ ամսին` 1994թ. ապրիլին:

ՓԱՌՔ ՔԵԶ ԶԻՆՎՈՐ, ՈՐ ՄԻԱԿԴ, ՄԻԱՄՈՐԻԿԴ ՃԱԿԱՏԴ ԼՈՒՍԱՊՍԱԿՈՎ ԶԱՐԴԱՐԵՑԻՐ...

Չեմ մոռանա

Չեմ մոռանում ես հայրիկիս, չեմ մոռանում,
Նա իմ մտքից, նա իմ սրտից չի հեռանում,
Միշտ իր խոհուն խոսք-զրույցով խոսում ինձ հետ,
Միշտ ժպտում է, ուրախանում ու նայում է դեպի մեզ:
Երեկ չէր, արդյոք,
Որ գալիս էր տուն:
Մեղմիկ քայլերով, ծիծաղով ժպտում
Մոտենում էր մեզ:
Մորն էր փաթաթվում, համբուրում նրան,
Կատակում սիրով որդիների հետ:
Վաղ առավոտյանդուրս եկավ տանից.
Հայր իմ, չսպասեք այս երեկո ինձ,
Արցախ ենք գնում, գուցե...տուն չգամ,
Չթախծես, հայր իմ, ամուր պահիր քեզ....
Դեհ, մնաք բարով,- Հեռացավ այսպես....
Հեռացավ անդարձ... Ու անվերադարձ...

Մհեր Ղազարյան

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում

Կառուցապատողի ուղեցույց

Շինարարական փաստաթղթերի օրինակելի ձևեր

Նախագծերի կատալոգներ