• Հայերեն
  • Русский
  • English

Կիրովի անվան սովխոզում (Տափերական) զարգացում էր ապրում ըմբշամարտը: Գործում էր ըմբշամարտի մարզադպրոցը, որը գրանցում էր հաջողություններ, տալիս ՍՍՀՄ չեմպիոններ, միջազգային կարգի սպորտի վարպետներ, մրցանակակակիրներ: Մարզադպրոցի մարզիչն էր ՀՀ վաստակավոր մարզիչ Երվանդ Կիրակոսյանը:

Ըմբշամարտի մարզադպրոցի սաներնից էին միջազգային կարգի սպորտի վարպետներ, միջազգային մրցաշարերի հաղթողներ Ռուդիկ Հարությունյանն ու Արմեն Շեկոյանը, ՀՀ չեմպիոն և մրցանակակիր Աշոտ Պետրոսյանը, ՍՍՀՄ գյուղական մարզիկների առաջնության չեմպիոններ Գարիկ Այվազյանն ու Գարիկ Կիրակոսյանը:

Մարզադպրոցի սաներ, միջազգային կարգի սպորտի վարպետներ Ռուդիկ Հարությունյանն ու Արմեն Շեկոյանը

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում

Կառուցապատողի ուղեցույց

Շինարարական փաստաթղթերի օրինակելի ձևեր

Նախագծերի կատալոգներ