• Հայերեն
  • Русский
  • English

Համայնքի  իրավիճակի  գնահատում
Աշխարհագրական  դիրքը,  պատմական  ակնարկ

Արարատի   մարզի    Տափերական   գյուղը    հիմնվել    է   1929  թվականին,  նախկինում  կոչվել   է   Կիրովի  անվան  սովխոզ,  1992 թվականից`  Տափերական:  Գյուղը  գտնվում  է  Արարատյան  դաշտում,  Երևանից    35 կմ   հեռավորության   և   ծովի   մակերևույթից  820 մ  բարձրության  վրա:  Գյուղի  կլիման  բարեխառն  է,  չոր,  ցամաքային,  ձմեռները  համեմատաբար  մեղմ,  ամառը`  չոր,  շոգ:

Ժողովրդագրություն

Գյուղում  ապրող  բնակչության  սոցիալական  կազմը  հետևյալն  է`
1.    Երեխաներ  -  /0-5  տարեկան/  223  մարդ
2.     Դպրոցականներ  -  /6-17 տարեկան/  855  մարդ
3.    18-62  տարեկան  -     967  մարդ
4.     Թոշակառուներ  -  594  մարդ
5.    Հաշմանդամներ  -  36   մարդ
6.    Աշխատունակներ  -  2338  մարդ
7.    Ընտանիքների /ծխերի/  թիվը  -  1050
8.    “Փարոս”  ընտ.  նպաստառու գրանցվածներ  -  123  մարդ
9.    Գրանցված  ընտրողների  թիվը  -  2849  մարդ
10. Նպաստառուների  թիվը  -  123  մարդ
ԸՆԴԱՄԵՆԸ  -  4163  մարդ

Տեղական  ինքնակառավարման  մարմինները
Գյուղը  կառավարվում է  համայնքի  ղեկավարի/գյուղապետի/ կողմից, որն  ընտրվում  է  
չորս  տարին  մեկ  անգամ:                
Գյուղապետը կազմավորել  է աշխատակազմ հետևյալ  կազմով`
1.    Հ/Ղ- ի  տեղակալ  -  1  հաստիք
2.    Հ/Ղ-ի  աշխատակազմի  ղեկավար  -  1  հաստիք
3.    Հ/Ղ-ի  գլխավոր  մասնագետ  -  1  հաստիք
4.    Հ/Ղ-ի  կրտսեր  դասի առաջատար  մասնագետ  -  2  հաստիք
5.    Հ/Ղ-ի  1-ին  կարգի  մասնագետ  -  2  հաստիք
6.    Հավաքարար  -  1  հաստիք
7.    Կուլտուրայի  տան  գեղ.  մաս.  վար.  -  1  հաստիք
8.    Պահակ  -  1  հաստիք
9.    Աղբահանող  բանվոր  -  1  հաստիք
10.    Անասնաբույժ  -  1  հաստիք


Համայնքի  ենթակառուցվածքներ
Գրադարան
Գրադարանավար  -  1  հաստիք
Մանկապարտեզ
Ընդամենը    21  աշխատող
Աշխատակազմի  և  համայնքի  ենթակայության  տակ  գտնվող  կառույցների
ամբողջ  ապարատը  բաղկացած  է  40  հոգուց  /որից  21-ը  մանկապարտեզ/:
Համայնքի  ավագանին  բաղկացած  է  11 անդամներից:

Համայնքի  սեփականության  գույքի  ցուցակը  սահմանված  է  ՀՀ  կառավա-
րության  որոշմամբ
1.    Ակումբի  շենք  -  1 հատ
2.    Մանկապարտեզ  -  1  հատ
3.    Դպրոց  -  1  հատ
4.    Ոռոգման  ցանց  -  1  հատ
5.    Ջրամատակարարման  ցանց  -  1  հատ
6.    Գազամատակարարման  ներհամայնքաին  ցանց  -  1  հատ
7.    Ներհամայնքային  նշանակության  ճանապարհներ
8.    Գերեզմանատուն

Տնտեսական անկման  հետևանքով  համայնքի   գույքի   ֆիզիկական     վիճակը
վատթարացել  է:  Կարիք  կա  հիմնանորոգման: Հիմնական  նորոգման  կարիք  ունի
նաև    համայնքի    ճանապարհային   ցանցը,   իսկ   համայնքի   նոր    թաղամասերի 
փողոցներն  ունեն  խճապատման  կարիք:

Շրջակա  միջավայրի  պահպանություն  

2008 թ-ի       համայնքի     բյուջեով     նախատեսված    է     կատարել      գյուղի 
աղբահանությունը,  ապահովելով   շրջակա  միջավայրի պահպանության   ընդհա-
նուր  նորմերը: 
Գյուղում     պարբերաբար  անց  են  կացվում  շաբաթօրյակներ,   կատարվում 
են  բնակչության  հետ բացատրական  աշխատանքներ,  որպեսզի   պատշաճ  սանի-
տարական  մաքրություն  պահպանվի  փողոցներում  ու  բակերում:   
Գյուղում  մասամբ  հիմնանորոգվել  է  ոռոգման  ներքին  ցանցը,   մոտ  4000մ
հողային   հունով   առուներում   տեղադրվել    են   բետոնե     ջրատարներ,  մնացած
հողային  հունով  առուները  պետք  է  մաքրվեն  մինչև    նրանց  մեջ  էլ  տեղադրվեն
բետոնե  վաքեր:


Բնակարանային  տնտեսություն

Համայնքում  կա   820  առանձնատուն: 

Համայնքում  կան  վթարային  բարաքներ:
Հիմնական  վերանորոգման  կարիք  ունեն`
1.Կուլտուրայի  տունը  և  գրադարանը  իր  շրջակայքով
2.Գյուղապետարանը
3.Մանկապարտեզը

Հողատարածքների  օգտագործումը

1.Ոռոգվող  հողերը  -  650  հա
2.Վարելահող  -  319.8  հա
3.Խաղողի  այգի  -  171.5  հա
4.Պտղատու  այգի  -  65.09  հա


Գյուղատնտեսություն  

Համայնքում  հիմնականում  զբաղվում  են  բանջարանոցային  կուլտուրա-
ների  մշակմամբ:  Տնամերձ  հողամասերում  մշակում  են  տարբեր  պտղատու
ծառատեսակներ`  ծիրանենի,  դեղձենի,  սալորենի  և  այլն,  խաղող/անհատա-
կան  սպառման  նպատակով/,  ջերմոցներում` պոմիդոր,  վարունգ,  ծաղիկներ:
Վերջին  տարիներին  հիմնականում  վարելահողերում  մշակվում  են ձմերուկ,
պոմիդոր,  վարունգ,  հացահատիկ /ցորեն/:
Գյուղում   առանձին   անհատներ   զբաղվում   են   անասնապահությամբ,
սակայն   արոտավայրեր   չկան   և  անասնապահության  զարգացումը  հեռա-
նկարներ  չունի:                


Կրթությունը

Համայնքը  ունի  միջնակարգ  դպրոց,  որը  վերջին  երկու  տարում  հիմ-
նովին  վերանորոգվել  է  պետության  կողմից:
Դպրոցում  սովորում  է  433  աշակերտ:
Դպրոցի    սպասարկող   անձնակազմը  բաղկացած  է   54  անդամներից,
որոնցից  36  ուսուցիչներն  են:                                            
Մսուր  մանկապարտեզը  ևս  գործում  է, ունի հիմնովին վերանորոգման
կարիք:


Մշակույթ,  սպորտ,  հոգևոր  դաստիարակություն

Գյուղն  ունի  կուլտուրայի  տուն,  գործող  գրադարան,  ծանրամարտի  խմբեր,
սակայն  թե′  կուլտուրայի  տունը  և  թե′   նրա   սենյակում   ծվարած    գրադարանը  
վերանորոգման  խիստ  կարիք  ունեն: Դպրոցում   կա   սպորտային    հրապարակ,
սպորտ  դահլիճ,  որից  օգտվում  են  դպրոցականները: Գործում   են    սպորտային
խմբակներ,  սակայն  գյուղի  երիտասարդությունը  սպորտով  զբաղվելու   հնարա-
վորություն   չունի:  Անհրաժեշտ   է   կառուցել   սպորտային   հրապարակ, դահլիճ,
որտեղ  երիտասարդները   ազատ   ժամանակ   կկարողանան  սպորտով   զբաղվել:

Առողջապահությունը

Համայնքում  գործում  է  Առողջության  կենտրոն/2  բժիշկ/: Կենտրոնը  վերա-
նորոգված  է:

Համայնքի ուժեղ  կողմերը

Համայնքն  ունի  400-ից  ավելի  բարձրագույն  կրթություն  ունեցող  բնակիչներ
տարբեր   մասնագիտությունների    գծով,    որոնց    միջոցով    կազմակերպվում    է
կրթության,  երեխաների  դաստիարակության,   մշակույթի,    գյուղատնտեսության,
շինարարության  և  այլ  ոլորտի  աշխատանքները:Համայնքը  գտնվում  է  Երևանից                                                    
35կմ  հեռավորության  վրա  և  գյուղ  մթերքը Երևանի  շուկաներում  իրացնելու  մեծ
հնարավորություն  ունի: 
Համայնքն  ապահովված  է  ոռոգման  և  խմելու  ջրով:
Մայրաքաղաքին  մոտ  գտնվելու  հանգամանքը երիտասարդությանը  շատ մեծ
օգնություն  է   ցուցաբերում  ուսում  ստանալու  և  հետագայում  ձեռք  բերած    մաս-
մագիտությամբ  աշխատելու  գործում:

Համայնքի  թույլ  կողմերը

1.    Փողոցների  ոռոգման  ցանցի  անմխիթար  վիճակը:
2.    Բավականին մեծ  թվաքանակով  արտագաղթած  երիտասարդ  ընտանիքները:
3.    Բարձրագույն  և  միջին  մասնագիտական  կրթություն   ունեցողների  գործա-զրկության  բարձր  մակարդակը:
4.    Գյուղատնտեսական  մթերքներն  իրացնելիս  շուկայական ցածր  գների
պատճառով  գյուղացու  եկամուտների  նվազումը:  

Համայնքի  հնարավորությունները

1.    Համայնքում  մեծ  աշխատուժի  առկայությունը:
2.    3  գինու-կոնյակի  գործարան,  որտեղ  որոշ  չափով  լուծվում  է  աշխատանքի
խնդիրը:
3.    Տնամերձ  հողամասերում  ջերմատների   կառուցումը, ինչը  բարձրացնում  է
բույսերի  բերքատվությունը:


Համայնքի  ռազմավարությունը  և  հիմնական  նպատակները

Հետևողական    բարեփոխումների    ճանապարհով  բարելավել  համայնքի 
բնակչության   սոցիալ-կենցաղային,   մշակույթային  և  հանգստի  պայմանները:
Բարեփոխումներ  կատարելով նախատեսվում  է  հասնել  հետևյալ  նպա-
տակներին.
1.    Կայացնել  արդյունավետ  գյուղատնտեսություն:
2.    Ապահովել  համայնքի  մաքրությունը/մշտական  աղբահանությունը  և  այլն/:
3.    Կազմակերպել  համայնքի  բնակչության մշակույթային  կյանքը և  հանգիստը
ոչ  աշխատանքային  ժամերին:
4.    Ապահովել    բոլոր   տեսակի   փոխադրամիջոցների   նորմալ   և   անվտանգ  աշխատանքը, երեկոյան  և  վաղ  առավոտյան  ժամերին  ապահովել  գյուղի  ինտենսիվ   տրանսպորտային      կապը    մայրաքաղաքի    հետ:
5.    Համայնքի    նոր   թաղամասերի   ճանապարհների   խճապատում:

Ըստ    առանձին    բնագավառների    առաջնահերթ   ծրագրերի,  նպատակ-
ների       առաջադրվում    են    կոնկրետ   խնդիրների   ձևավորում:

Ծրագիր     1

Համայնքի   մսուր – մանկապարտեզի    շենքը    և   տանիքը   վերանորոգման
խիստ      կարիք      ունեն,   մանկապարտեզը     չունի     նաև     լոկալ   ջեռուցում,
ապահոված    չէ   գազով:
Նպատակը  -   Մանկապարտեզի  շենքի   վերանորոգումը    և    գազաֆիկա -
ցումը,   լոկալ   ջեռուցումով   ապահովումը   կստեղծի     պայմաններ   մանկա  -
պարտեզը   ողջ   տարին   շահագործելու   համար:

Խնդիրները  -  Հիմնականում   տեղական   բյուջեից  կատարել  հատկացում-
ներ  2009 – 2010 թթ. մանկապարտեզը գազաֆիկացնելու  և   լոկալ   ջեռուցումով   ապահովելու  համար:
Ծրագիր     2

Համայնքի   նոր   թաղամասերի  փողոցների    խճապատում:
Ներածություն  - Նոր   թաղամասերի  փողոցները  կարիք   ունեն  խճապատ-
ման:
Նպատակը   -   Նոր    թաղամասերի     փողոցների    բարեկարգում:
Խնդիրները   -   Հիմնավոր     նախագծա–նախահաշվային    փաստաթղթերի
առկայության     դեպքում     տեղական      բյուջեից      կատարել     հատկացում-   
ներ    2009 թ.    նոր   թաղամասերի   փողոցների    խճապատման   համար:


Ծրագիր     3
Ներածություն  -   Գյուղի    կենտրոնում    բարեկարգման     աշխատանք-
ների    կատարում:
Նպատակը   -   Հուշարձան - կոթողի    շրջակայքի  բարեկարգում:
Խնդիրները   -  Հատկացում   տեղական  բյուջեից,  վարձատրվող  հասա-
րակական    աշխատանքներ    ծրագրով    կատարել   այդ   աշխատանքները:


Ծրագիր     4
Ներածություն  -   Որակյալ     խմելու    ջրով    բնակչության   շուրջօրյա
ապահովում:  Խմելու   ջրի   մատակարարման   ցանցի   հիմնովին   փոխում:
Նպատակը   -    Շուրջօրյա     ջրամատակարարում      որակյալ     ջրով:
Նոր    թաղամասերում   խմելու    ջրագծերի     անցկացում,     ջրի    պահես-
տային   աշտարակի    կառուցում:
Խնդիրները  -   Տեղական      բյուջեում      նախատեսել   հատկացումներ
խմելու  հին    ջրագծերի    նորով    փոխարինման   և    նոր   թաղամասերում             
ջրագծերի      անցկացման     համար:
ՀՀ    Կառավարության   հաստատված     ծրագրով      Տափերական   հա-
մայնքը     ընդգրկվել    է      բնակավայրերի    խմելու     ջրով     ապահովման
Համաշխարհային   բանկի    միջոցներով     կատարվող    ծրագրում   և      այդ
աշխատանքները    սկսվելու    են   2009 թ.   գարնանից:  Այդ   աշխատանքնե-
րին   համայնքը   պետք    է  ունենա   իր մասնակցությունը,  ավագանու  որոշ-
մամբ  հողատարածք  պահեստային  ռեզերվուարի  հառուցման  համար:                                   
Գյուղը    շրջապատող    դրենաժների     մաքրման   աշխատանքներ:

Ծրագիր     5
Փողոցների      ասվալտապատում

Ներածություն    - Ասֆալտապատման     աշխատանքներ    այն   փողոցնե –

րում,   որոնցում    նախապես   փոխվել    են    խմելու    ջրագծերը:
Նպատակը    -    Փողոցների    ասֆալտապատում,  բնակչության  կենցաղը
և    ապրելակերպը    քաղաքային   բնակավայրերի  մակարդակին  ավելի   մո-
տեցնելու  համար:
Խնդիրները   -    Հատկացումներ      համայնքի      բյուջեից, բնակչության  
մասնակցությունը  կամավորության      սկզբունքով     այդ   աշխատանքների
կատարմանը:

Ծրագիր       6


Ներածություն    -   Գյուղապետարանի,    Մանկապարտեզի    գույքի    ձեռք
բերում   և   գազաֆիկացում:
Նպատակը    -     Հնարավորության     սահմաններում`
•    Մանկապարտեզի   խոհանոցի   կահավորում,  մանկական  աթոռների,
խաղալիքների   և    այլ   տեսակի    գույքի   ձեռք    բերում:
•    Գյուղապետարանին    անհրաժեշտ   աթոռների,  պահարանների և  այլ
տեսակի    գույքի   ձեռք   բերում:
Խնդիրները – Համայնքի  բյուջեից  և  հնարավոր  այլ  աղբյուրներից
հատկացումներ  գյուղապետարանի,  դպրոցի  և  մանկապարտեզի  գույքի
ձեռք  բերման  համար:   


Համայնքի  ֆինանսական  միջոցների  գնահատում

Համայնքում   կոնկրետ    ծրագրեր    իրականացնելու   համար  կարևոր 
նշանակություն     ունի   համայնքի  ֆինանսական   միջոցների  գնահատումը
և  կանխատեսումը:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում

Կառուցապատողի ուղեցույց

Շինարարական փաստաթղթերի օրինակելի ձևեր

Նախագծերի կատալոգներ