Կարեն Վարազդատի Խաչատրյան
Ծնվել է 1963թ. օգոստոսի19-ին ք. Երևանում:
1969-1979 թթ.սովորել է նախկին Արարատի շրջանի Կիրովի անվան սովխոզի (այժմ` Արարատի մարզ, գյուղ Տափերական) դպրոցում:
1980-1985թթ. սովորել է Երևանի ՀՊՖԿ համալսարանի ծանրամարտի բաժնում:
1979–1980թթ. աշխատել է Արտաշատի ԲՈՒԱՏՁ –ում որպես ավտոհավաքող:
1985–2004թթ. աշխատել է Տափերականի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
1985 թվականից մինչ օրս Տափերականի մանկապատանեկան մարզադպրոցում ծանրամարտի մարզիչ է:
2005թ. նշանակվել է Արարատի մարզի Տափերականի համայնքի ղեկավարի տեղակալ:
2007թ-ին գյուղապետարանում համարվել է համայնքային ծառայող, աշխատակազմի քարտուղար: 2008թ-ից աշխատում է որպես Արարատի մարզի Տափերականի գյուղապետարանի գլխավոր մասնագետ:
2008 թ-ին շնորհվել է համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու թոռ: