Մուշեղ Ղազարյան
Ծնվել է 1967թվականի հունիսի 15-ին Արարատի մարզի Տափերական գյուղում:
1974-1984 թվականներին սովորել է Տափերականի միջնակարգ դպրոցում:
1984 թվականին ընդունվել է Երևանի ճարտարագիտական համալսարան, 1991 թվականին ավարտել է ինժեներ-մետալուրգի մասնագիտությամբ:
1985-1987 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:
1991-1995 թվականներին աշխատել է Արարատի Ոսկու Կորզման ֆաբրիկայում որպես հերթափոխի վարպետ:
1996 թվականին ընդունվել է աշխատանքի «Արարատ-Ցեմենտ» ՓԲԸ-ում:
2005-2010 թվականներին ընտրվել է Տափերական համայնքի ավագանու անդամ:
2010 թվականից աշխատում է Տափերականի գյուղապետարանում որպես Աշխատակազմի Քարտուղար:
2010 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2013 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: