Տափերականի բժշկական կենտրոնը կառուցվել է 1953թ. և անվանվել Վեդու կենտրոնական հիվանդանոցի Կիրովի անվան սովխոզի բաժին: Նախնական շրջանում մատուցվում էր 2 տիպի ծառայություն` ամբուլատոր և ստացիոնար: Հիվանդանոցն ունեցել է մանկաբարձական և ԼՈՌ (քիթ-կոկորդի) բաժանմունքներ:
1970-ական թվականներից հիվանդանոցն ունեցել է թերապևտիկ բաժանմունք:
2001 թվականից հիվանդանոցում ներդրվել է ընտանեկան բժշկի ինստիտուտը: Աշխատում են 2 ընտանեկան բժիշկներ` Ա. Չոբանյանն ու Մ. Ղարիբյանը:
2010թ. ՀՀ առողջապահության նախարարության Ծրագրերի իրականացման բաժնի կողմից հիվանդանոցի շենքը վերանորոգվել է, վերազինվել նոր բուժսարքավորումներով և կահույքով:
Այժմ ստացիոնար բաժանմունքը փակված է և գործում է միայն ամբուլատոր բաժանմունքը: Հիվանդանոցը սպասարկում է նաև Գինեվետ և Նոր ուղի համայնքների բնակչությանը:
Տափերականի հիվանդանոցում կատարվում են ամբուլատոր տիպի ծառայություններ և բուժական լաբորատոր ծառայություններ` (Էլեկտրասրտագրություն, գլյուկամետրիա, արյան և մեզի ընդհանուր անալիզ):
Գլխավոր բժիշկներ
Փարսադանյան Վիկտորյա
Բոլորի կողմից սիրով է հիշվում վաստակաշատ բժշկուհի Վիկտորյան:
Ծնվել է 1923թ. Մեղրիում: Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կիրովի անվան սովխոզի նոր հիմնադրված հիվանդանոցում: Ուներ վաստակավոր բժշկուհու կոչում: Երկար տարիներ, մինչև կյանքի վերջը ղեկավարել է հիվանդանոցը: Մահացել է 2001թ. փետրվարի 7-ին:
Չոբանյան Անահիտ
Ծնվել է 1953թ.Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղում: 1977թ. ավարտելով բժշկական ինստիտուտը` աշխատանքի է անցել Կիրովի անվան սովխոզի (ներկայիս Տափերական) հիվանդանոցում: 2001թ. նշանակվել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ: 2001թ. մասնագիտացել է որպես ընտանեկան բժիշկ:
Բժշկական համալսարանում աշխատում է որպես Կլինիկական դասավանդող և որակի համակարգող: Արժանացել է շնորհակալագրի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից և պատվոգրի` Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից: Ունի 3 դուստր, 6 թոռնիկ:
Տափերականի առողջության կենտրոնում աշխատել են
Միրզոյան Մայրանուշ Հովհաննեսի
(1929-2001)
Ծնվել է Կիրովի անվան սովխոզում (ներկայիս Տափերական): 13 տարեկանից աշխատել է գյուղի հիվանդանոցում: Աշխատել է տարբեր բաժիններում որպես ամբուլատոր քույր, շտապօգնության քույր, մանիպուլյացիոն քույր:
Ալեքսանյան Վիկտորյա Ծերունի
(1936-2002)
Ծնվել է Վայքում: 1957թ-ից տեղափոխվել է Կիրովի անվան սովխոզ: Ավարտել է բժշկական ուսումնարանը: 1960թ-ից աշխատել է հիվանդանոցում որպես բուժքույր-լաբորանտ:
Թամարա Մանուկյան
(1937-2009)
Ռոզա Ասատրյան
(1926թ.)
Ծնվել է Հոկտեմբերյանի շրջանի Մեծ Շայրուր գյուղում: 1957թ. տեղափոխվել է Կիրովի անվան սովխոզ: Մինչև 1994թ. աշխատել է հիվանդանոցում որպես ավագ բուժակ: