Կիրովի անվան սովխոզի (Տափերականի) ծանրամարտի մարզադպրոցը սկսել է գործել 1969 թվականին: Մարզադպրոցի առաջին մարզիչն էր Վարազդատ Խաչատրյանը: Այնուհետև մարզադպրոցում որպես մարզիչ է աշխատել նաև Մարատ Մաղաքյանը: Այժմ մարզադպրոցում որպես մարզիչ են աշխատում Կարեն Խաչատրյանը, Հենրիկ Մանուկյանն ու Խորեն Մովսիսյանը:
Մարզադպրոցը տվել է ՍՍՀՄ, Եվրոպայի, Հայաստանի չեմպիոններ, սպորտի վարպետներ ու մրցանակակիրներ:
Մարզադպրոցի սաներից են Արատ Խլղաթյանը, Հենրիկ Մանուկյանը (ՍՍՀՄ բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, բրոնզե մեդալակիր), Կարեն Խաչատրյանը (սպորտի վարպետ, Հայաստանի չեմպիոն, մրցանակակիր), Մայիս Մեհրաբյանը, Տիգրան Տալոյանը, Հրատ Պետրոսյանը, Արթուր Հունանյանը (ՀՀ բազմակի չեմպիոն, ՍՍՀՄ սպորտի վարպետ), Արմեն Մկրտչյանը, Նարեկ Գևորգյանը (սպորտի վարպետ), Խորեն Մովսիսյանը (սպորտի վարպետի թեկնածու):
2010 թվականին մարզիչ Կարեն Խաչատրյանի սան, ՀՀ բազմակի չեմպիոն Վլադիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի պատանիների չեմպիոն: