Մարտի 8-ը շնորհավորեցին նորավանքում
Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Տափերականի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը այցելեց Նորավանքի վանական համալիր: Կատարվեց մոմավառություն, այնուհետև մանկավարժները Կանանց տոնը նշեցին Եղեգնաձորի «Հարսնասար» ռեստորանային համալիրում: Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվեցին, տիկնանց շնորհավորեցին և բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասացին Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մուշեղ Ղազարյանը, Արարատի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, «Տավինկո» գործարանի տնօրեն Գագիկ Հակոբյանը:
Դպրոցի տնօրեն Մուշեղ Սարգսյանը ուսուցչուհիներին մաղթեց անմար գեղեցկություն, գարնանային ավյուն և աշխատանքային անսպառ եռանդ` մատաղ սերնդի կրթության և դատիարակության վեհ գործում: