ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Հանրապետությունում
Դիտորդների թիվն ավելացել է PDF Տպել Էլ.փոստ

Հայաստանում սեպտեմբերի 9—ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետեւող տեղական դիտորդների թիվն ավելացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ—ն՝ 93, «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»՝ 56 դիտորդով կհետեւեն ընտրությունների ընթացքին։ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար մինչ այժմ արդեն հավատարմագրված էին դիտորդական առաքելություն իրականացնող տեղական «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ—ն՝ 81, իսկ «Ընտրական համակարգեր կենտրոնը»՝ 60 դիտորդով։

http://www.hhpress.am

 
Մեծ ճանապարհի սկիզբը PDF Տպել Էլ.փոստ

Քսաներկու տարի առաջ՝ օգոստոսի 23—ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ—ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո՝ օգոստոսի 24—ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12—րդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ։

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 Հաջորդ > Վերջ >>