Լուրեր

Համերգ մշակույթի տանը

Տափերականի հարգելի բնակիչներ հայտնում ենք Ձեզ,որ օգոստոսի 8-ին ժամը 20:00-ին մշակույթի տանը կկայանա հայկական ժողովրդական երգերի համերգ Ավետիք Մուրադյանի և ընկերների մասնակցությամբ:

Ցանկացողները դիմեն գյուղապետարան կամ զանգահարեն հետևյալ համարով 098-83-03-28 հրավիրատոմս ձեռք բերելու համար:

Աքուիլա ՍՊԸ

<<Աքուիլա>> ՍՊԸ-ն 23.07.2018թ.-ից սկսում է կարմիր պոմիդորի մթերումը:1 կգ-ի արժեքը կազմում է 38 դրամ:Հասցե` Արարատի մարզ,գ.Ոսկետափ:

Շնորհավոր հունիսի 1

Տափերական համայնքի փոքիկները այսօր մեծ շուքով նշեցին երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Մշակույթի տան սաներն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին օրվա հանդիսավոր մասը, փոքրիկների համար կազմակերպվեցին մրցույթներ, խաղեր, նրանց միացան նաև մուլտհերոսները:

Շնորհավոր Վերջին Զանգ

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ դպրոցական վերջին դասի կապակցությամբ, մաղթում ենք ուժ, եռանդ, ջանասիրություն, հաստատակամություն, անհասասնելին հասանելի դարձնելու անհագ ցանկություն: Դուք թևակոխում եք նոր կյանք, որտեղ պետք է սկսեք սովորել «ինքնուրույն քայլելու» բարդ արվեստը: Դուք օրվա հերոսներն եք, վայեյեք ձեր տոնն ու հավատով լցվեք գալիքի հանդեպ: Շնորհավոր Վերջին Զանգ և Բարի գալուստ նոր կյանք:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում