Նորություններ

Միհրան Մանասերյան

Օգոստոսի 8-ին Տափերականի մշակույթի տանը տեղի ունեցավ Ավետիս Մուրադյանի մենահամերգը իր ընկերների մասնակցությամբ:Ծրագրում ներկայացված էր հայ-աշուղական և գուսանական երաժշտությունը ժամանակակից մատուցմամբ:Երաժիշտները ջանք ու եռանդ չէին խնայել,որպեսզի հանդիսատեսին տպավորիչ և հագեցած երեկո պարգևեն.

Համերգը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ վայելելու հայկական մշակույթի գոհարները:Հարկ է նշել Ավետիս Մուրադյանի դերը համայնքում ժողովրդական երգ-երաժշտության տարածման և ուսուցանման մեջ.

Համերգը նրա կատարած գործունեության միայն մի փոքրիկ հատվածն էր.

Նա ուսուցանում է բազմաթիվ անկասկած տաղանդավոր աշակերտների ովքեր նրա գործի արժանի շարունակողներն են դառնալու:Շնորհակալություն եմ հայտնում Ավետիս Մուրադյանին և իր երաժիշտ  ընկերներին համանյքի բնակիչներին հիշարժան երեկո պարգևելու համար:

Աքուիլա ՍՊԸ

<<Աքուիլա>> ՍՊԸ-ն 23.07.2018թ.-ից սկսում է կարմիր պոմիդորի մթերումը:1 կգ-ի արժեքը կազմում է 38 դրամ:Հասցե` Արարատի մարզ,գ.Ոսկետափ:

Շնորհավոր հունիսի 1

Տափերական համայնքի փոքիկները այսօր մեծ շուքով նշեցին երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Մշակույթի տան սաներն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին օրվա հանդիսավոր մասը, փոքրիկների համար կազմակերպվեցին մրցույթներ, խաղեր, նրանց միացան նաև մուլտհերոսները:

Շնորհավոր Վերջին Զանգ

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ դպրոցական վերջին դասի կապակցությամբ, մաղթում ենք ուժ, եռանդ, ջանասիրություն, հաստատակամություն, անհասասնելին հասանելի դարձնելու անհագ ցանկություն: Դուք թևակոխում եք նոր կյանք, որտեղ պետք է սկսեք սովորել «ինքնուրույն քայլելու» բարդ արվեստը: Դուք օրվա հերոսներն եք, վայեյեք ձեր տոնն ու հավատով լցվեք գալիքի հանդեպ: Շնորհավոր Վերջին Զանգ և Բարի գալուստ նոր կյանք:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում