Նորություններ

Հայտարարություն

Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների  և գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիր:Ավելի լայն իրազեկում ստանալու համար դիմել Տափերականի համայնքապետարանին:

Արմաթ կրթական լաբորատորիա

                                                                                                                                                                                                                                                                                                                                     Ս.թ.-ի օգոստոսի 10-ին Տափերականի միջնակարգ դպրոցում ժամը 12:00-ին տեղի կունենա <<Արմաթ>> կրթական լաբորատորիայի բացում:Ցանկացողները կարող են մասնակցել:

Ուշադրություն

ՈՒշադրություն

Տեղեկացնում ենք Տափերականի հողօգտագործողներին,որ դաշտերում արձանագրվել է լոլիկի ականող ցեցի մասայական թռիչք:Առաջարկվում է մորմազգի մշակաբույսերի ցանքատարածություններում ցեցի դեմ պայքարը կազմակերպել հերթափոխային եղանակով,օգտագործելով հետևյալ միջատասպան պրոցեդուրները` Կուրագեն 10լ ջրին-3գ,Պրոկլեյմ 10լ-5գ,Վոլհամ տարգա 10լ-8-10գ և այլն:

 

Ճանապարհային ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում և զգուշացնում է` չշահագործել բոլոր այն տրանսպորտային միջոցները,որոնք դուրս են հանված հաշվառումից,չունեն համապատասխան փաստաթղթեր և հաշվառման համարանիշներ,ինչպես նաև առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր/ԱՊՊԱ/:

Հայտարարություն

Արարատի մարզի Ավշար գյուղում գտնվող <<Նոյավան>>ՍՊ-ն առաջարկում է իրանական արտադրության կարբամիտ տեսակի պարարտանյութ(ազոտի պարունակությունը 46%):50կգ-ոց 1 պարկը 9000դ արժեքով,իսկ մեծածախ գնելու դեպքում 8800դ արժեքով ապրանքը գնորդին հասցնելով անվճար:Գյուղ Ավշար Մ.Խորենացի 93-95:Հեռ.+374-55-04-50-20:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տափերական համայնքի տարածքում տնտեսվարող ֆերմերներին է ներկայացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված տեղեկատվական թերթիկը բուսական ծագման մթերքներ արտահանողների համար

 

ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մականշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

- ծագման երկիրը,

- ապրանքի անվանումը,

- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),

- արտահանողի անվանումը և հասցեն,

- ստացողի անվանումը և հասցեն,

- պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ  պտուղբանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

  1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,

արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,

  1. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
  2. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
  3. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
  4. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
  5. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։

Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջիդեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։

Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012)90-60-90 և (010)20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, կամ այցելել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնիսպասարկման կենտրոն։

Մաքսային ձևակերպումների հետ կապված կամ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (060)54-44-44 հեռախոսահամարով, կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Համահայկական շաբաթօրյակ մարտի 23-ին

Սիրելի և հարգելի տափերականցիներ, Տափերականի համայնքապետարանը տեղեկացնում է  Ձեզ,որ մարտի 23-ին տեղի կունենա Համահայկական շաբաթօրյակ:Համայնքապետարանը խնդրում և հորդորում է բուռն մասնակցություն ունենալ շաբաթօրյակին:Աղբահանությունը և սանիտարական մաքրումը տեղի կունենա համայնքի ողջ տարածքով, իր մեջ ներառելով թե պատմամշակույթային տարածքներ,թե համայնքային և միջհամայնքային ճանապարհներ:Եկեք միանանք մեր կարգախոսին <<Մաքուր տուն` տնից դուրս>>:   

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի` տափերականցիներ,ամփոփելով 2018 թվականը,վստահաբար կարող ենք ասել,որ այն մեր համայնքի համար ձեռքբերումների ու բազմաթիվ ծրագրերի իրականացման տարի էր:Կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր,որոնք ի ուրախություն համայնքի բնակիչների պսակվեցին հաջողությամբ:Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:Թող 2019 թվականը իր հետ բերի խաղաղություն,բարեկեցություն,հանդուրժողականություն ու կամեցողություն:Թող խաղաղ լինեն մեր սահմանները,թող հզորանա մեր երկիրն ու թող որ բոլորիս ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը:Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում