Նորություններ

Ա տառի շնորհանդեսը

 

Սույն թ.-ի հոկտեմբերի 18-ին Տափերականի միջնակարգ դպրոցի 1Բ դասարանում տեղի ունեցավ հանդես-միջոցառում նվիրված Ա տառի շնորհանդեսին:

Հանդիպում խաղողագործների հետ

Հոկտեմբերի 9-ին ժամը 13-00-ին խաղողագործներին հրավիրում ենք հանդիպման, կանադական ֆիրմայի ներկայացուցիչը Ձեզ կծանոթացնի խաղողի մշակման նորագույն տեխնոլոգիայի հետ,որոնք հնարավորություն են տալիս խաղողի այգին չթաղել,դարձնել ցրտադիմացկուն,միառժամանակ ավելացնել այգու բերքատվությունը:

Անկախության օրը Տափերականի համայնքում

Անկախության օրը Տափերականի համայնքում նշվեց մեծ շուքով:Կազմակերպվեցին բազմաթիվ խաղային մրցույթներ` հեծանվավազք,ծանրամարտ,մրցույթ անվաչմուշկներով,ինչպես նաև Տափերական համայնքի շնորհալիները ցուցադրեցին իրեբց նկարները:Լավագույները արժանացան պատվոգրերի,պարգևատրվեցին մեդալներով:Ներկաները մեծ բավականություն ստացան կազմակերպված միջոցառումից,իսկ երեխաները հաճելի և բովանդակալից օր:

Տեսանյութը տես`մեդիա տեսադաշտում:

ՀՀ Անկախության օր

Արարատի մարզի Տափերական համայնքում սույն թվականի սեպտեմբերի 21-ին ժամը 17:00-ին տեղի կունենա սպորտային-մշակութային միջոցառում նվիրված ՀՀ անկախության 27-րդ ամյակին:Սիրով հրավիրում ենք Տափերականի բոլոր բնակիչներին:

Ավելին

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաhghjgffugստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Տրանսպորտային փոխհատուցում ուսանողներին

Սիրելի ուսանողներ,👩‍🎓 Տափերականի համայնքապետարանը նախատեսել է ուսանողներին տրամադրել տրանսպորտային փոխհատուցում ամսական 5000 դրամի չափով:👨‍💼
Խնդրում ենք ներկայանալ համայնքապետարան՝ անձը հաստատող փաստաթղթով և ուսանողական տոմսով:📜
Հ.Գ.
Չեն կարող օգտվել հեռակա սովորող ուսանողները։
Չեն կարող օգտվել Արարատի եւ Արտաշատի քոլեջներում սովորողները։

Բարի երթ դեպի դպրոց

 

Օգոստոսի 16-ին Տափերականի համայնքապետարանը 1-ին դասարան գնացող երեխաներին պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեց:Համայնքի ղեկավարը նվերներն անձամբ հանձնեց երեխաներին մաղթելով նոր հաջողություններ,իրենց կյանքի կարևորագույն փուլում:

Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան

Վարչապետի հանձնարարութամբ` տեղեկացնում ենք,որ Վարչապետի աշխատակազմը շարունակում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նոր(չորրորդ) գործողությունների ծրագրի մշակման գործընթացը:Նոր հանձնառությունների հավաքագրման նպատակով Վարչապետի աշխատակազմը շարունակում է հավաքագրել առաջարկությունները ՀՀ կառավարման մարմիններից,ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիներից:Տեղեկացնում ենք,որ հանձնառությունների հավաքագրման ժամկետը երկարացվել է մինչև ս.թ. սեպտեմբեր ամիսը և քաղաքացիների առավել լայն շրջանակներ գրավելու համար ստեղծվել է նոր առցանց գործիք:

https://accounts.google.com/signin/v2/sl/pwd?passive=1209600&osid=1&continue=https%3A%2F%2Fdocs.google.com%2F&followup=https%3A%2F%2Fdocs.google.com%2F&emr=1&flowName=GlifWebSignIn&flowEntry=ServiceLogin

 

Միհրան Մանասերյան

Օգոստոսի 8-ին Տափերականի մշակույթի տանը տեղի ունեցավ Ավետիս Մուրադյանի մենահամերգը իր ընկերների մասնակցությամբ:Ծրագրում ներկայացված էր հայ-աշուղական և գուսանական երաժշտությունը ժամանակակից մատուցմամբ:Երաժիշտները ջանք ու եռանդ չէին խնայել,որպեսզի հանդիսատեսին տպավորիչ և հագեցած երեկո պարգևեն.

Համերգը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ վայելելու հայկական մշակույթի գոհարները:Հարկ է նշել Ավետիս Մուրադյանի դերը համայնքում ժողովրդական երգ-երաժշտության տարածման և ուսուցանման մեջ.

Համերգը նրա կատարած գործունեության միայն մի փոքրիկ հատվածն էր.

Նա ուսուցանում է բազմաթիվ անկասկած տաղանդավոր աշակերտների ովքեր նրա գործի արժանի շարունակողներն են դառնալու:Շնորհակալություն եմ հայտնում Ավետիս Մուրադյանին և իր երաժիշտ  ընկերներին համանյքի բնակիչներին հիշարժան երեկո պարգևելու համար:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում