ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Համայնքում
Ծեծված հարսը նախկին ամուսնու հե՞տ PDF Տպել Էլ.փոստ

Սկեսրոջ և նախկին ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գևորգյանի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանին հուլիսի 21-ին տեսել են Դավիթի նախկին կնոջ ` Մելինե Բայաթյանի հետ, Տավուշի մարզի Գոշ գյուղում գտնվող` Մխիթար Գոշ հյուրանոց ներս մտնելիս: Այդ մասին հայտարարություն է տարածել Կանանց Աջակցման Կենրոնը, որը «Ընդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ է և հանդես է եկել Մարիամ Գևորգյանի պաշտպանությամբ:

Ընթերցել...
 
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ PDF Տպել Էլ.փոստ

Տափերականի գյուղապետարանը ցավով տեղեկացնում է, որ 2012թվականի հուլիսի 8-ին մահացել է 1955թվականի փետրվարի 7-ին ծնված Նորայր Մաքսիմի Նուրոյանը: Տափերականի համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը և գյուղապետարանի անձնակազմը ցավակցում են Նորայրի հարազատներին:

 
ԱՐԻ ՏՈՒՆ 2012 PDF Տպել Էլ.փոստ

ari tun Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի բացումը: Ներկա էին Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ և «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մասնակիցները:

Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց,-«Կատարվել է ձեզանից շատ շատերի երազանքը` եկել եք Հայրենիք, ոտք դրել Մայր հողի վրա, ինչի համար և ձեզ և ձեր ծնողներին շնորհակալ ենք: Մեր նպատակն է, որ գաք և ծանոթանաք ձեր Հայրենիքին, լինեք տեսարժան վայրերում և Հայաստանից հեռանաք առավել մեծացած, հզորացած, Հայրենիքը սիրած: Այս ծրագիրը յուրօրինակ կամուրջ է սփյուռքահայ երիտասարդության և Հայրենիքի միջև»: Այնուհետև ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին:

Արմինե Սարգսյանը, ով արդեն չորորդ անգամ է իր ընտանիքում հյուընկալում Սփյուռքից ժամանած երիտասարդներին, «Արի տուն» ծրագրին նվիրեց իր հեղինակած բանաստեղծությունը:

«Արի տուն» ծրագրի երրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Կանադայից, Աբխազիայից, Սիրիայից, Հորդանանից և Ռումինիայից 94 երիտասարդ:

 
Բախշի Ասատրյան-Մարդ` վեհ է հնչում PDF Տպել Էլ.փոստ

Ընդամենը մի քանի օր առաջ պատիվ ունեինք մայիսյան տոների և ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերան, Տափերականի հարգարժան բնակիչ Բախշի Խաչատուրի Ասատրյանին: Իսկ այսօր` 11.05.2012թ., ցավով տեղեկացանք հարգարժան անձնավորության վախճանի մասին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 Հաջորդ > Վերջ >>