ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Համայնքում
Տափերականի փողոցները ասֆալտապատվում են PDF Տպել Էլ.փոստ

Օգոստոսի 1-ից Տափերականում շինարարական աշխույժ եռուզեռ է: Այս օրերին տափերականցիների ամենաքննարկվող թեման է: Խորհրդային ժամանակներից հետո իրենց գյուղում  չէին տեսել միաժամանակ  այսքան տեխնիկա և աշխատողներ: Հիմնովին նորոգվում են Իսակովի/գործարանի/, Շահումյան, Թամանցիների/դպրոցի/ փողոցների  հատվածները: Աշխատանքները իրականացվում են Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հովանավորությամբ և ամենօրյա հոգածությամբ: Տափերականցիները  հատուկ շնորհակալություն են հայտնում մեծարգո մարզպետին: Ամենօրյա գոհունակության խոսքեր են ասվում նաև համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանի հասցեին: Ասֆալտապատման աշխատանքները կարող եքտեսնել այս տեսանյութերում:

Ասֆալտապատումից առաջ:                               Ասֆալտապատումից հետո:

 
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ PDF Տպել Էլ.փոստ

Տափերականի գյուղապետարանը ցավով տեղեկացնում է,որ 2012 թվականի հոիլիսի 28-ին մահացել է 1967թվականի հոկտեմբերի 10-ին Տափերականի բնակիչ Խաչիկ Մխիթարի Բարոյանը:

Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը և գյուղապետարանի աշխատակազմը ցավակցում են Խաչիկի հարազատներին:

 
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ PDF Տպել Էլ.փոստ

Հուլիսի 26-ին Տափերականի  նախադպրոցական ուսումնական հաստատությունում անցկացվեց <Հրաժեշտ մանկապարտեզին> միջոցառումը: Մանկապարտեզի սաները ներկայացան իրենց ձեռք բերած գիտելիքներով, երգեցին, պարեցին, հանդես եկան ասմունքով: Միջոցառմանը ներկա  էին հյուրեր Արարատի մարզպետարանից, Տափերականի գյուղապետարանի աշխատակազմից, մարզի այլ նախակրթարաների տնօրեններ: Միջոցառման ավարտին գյուղապետ Միհրան Մանասերյանը շնորհավորեց երեխաններին, շնորհակալություն հայտնեց դաստիարակներին կատարած աշխատանքի համար: Նա նաև հայտնեց, որ կշարունակեն մանկապարտեզի վերանորոգման գործընթացը, ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս մանկապարտեզ հաճախող բոլոր դպրոցահասակ երեխաները գյուղապետարանի կողմից կստանան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև ծնողները:

 

 
ԱՄՆ-ում հայ գիտնականն ապացուցել է մթության մեջ նոութբուքի առջեւ նստելու վտանգը PDF Տպել Էլ.փոստ

Մութ սենյակում երկար ժամանակ աղոտ լույսի տակ մնալը (օրինակ` հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց) կարող է խախտել ներքին ռիթմը եւ դառնալ դեպրեսիայի պատճառ:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, այդպիսի եզրահանգման են եկել Օհայո նահանգի համալսարանի մասնագետները: Աղոտ լույսի ազդեցությունը փորձարկվել է գերմանամկների (хомяк) օրգանիզմի վրա: Ցերեկվա ընթացքում կենդանիների մի խումբը 8 ժամ անցկացրել է մթության մեջ, 16-ը` բնական լույսի տակ: Երկրորդ խումբը 4 շաբաթ ապրել է 16 ժամ բնական լույսի ներքո, իսկ գիշերը` աղոտ լույսի ներքո:

Երկրորդ խմբի ներկայացուցիչներն ավելի պասիվ են դարձել ցերեկային ժամերին, նրանց մոտ ձեւավորվել է դեպրեսիայի տեսանելի հատկանիշներ (հրաժարվում էին համեղ սննդից): Բացասական փոփոխություններ էին ընթացել նաեւ նրանց գլխուղեղում: Դրանից հետո կենդանիներին հետ էին սովորեցրել նորմալ ռեժիմին: Երկու շաբաթ անց նրանց վիճակը լավացել էր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գիտնական Թրեյսի Բեդրոսյանը համոզված է. այն, որ այժմ մարդիկ չեն քնում կատարյալ մթության մեջ, ազդում է դեպրեսիայի տարածման վրա:

 

 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 Հաջորդ > Վերջ >>