ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Բախշի Ասատրյան PDF Տպել Էլ.փոստ

Մարդիկ են կերտում դարաշրջանը` կերտում են մտքի և բազկի ուժով; Եվ այդ մարդկանց շնորհիվ է, որ պատմության անիվը ևս մի պտույտ է անում դեպի առաջ:

Բախշի Խաչատուրի Ասատրյանը ծնվել է 1924թ. Նախիջևանի Ինքնավար Մարզի Աբրավանիսի շրջանում: 1934թ., մոր մահից հետո, հոր հետ տեղափոխվել է Երևան, այնտեղից էլ` Վեդու շրջանի Դաշլու գյուղ: Սովորել է Վեդու դպրոցում և միաժամանակ աշխատել Դաշլու գյուղում որպես գառնարած: Աշխատել է նաև որպես հաշվային աշխատող, կինոմեխանիկ,-ադմինիստրատոր:

1942թ. զորակոչվել է խորհրդային բանակ, ավարտել է ռազմական ուսումնարանը` սերժանտի կոչումով:Որպես տանկիստ 1944թ. մասնակցել է Լենինգրադյան ռազմաճակատում մղվող մարտերին, վիրավորվել է, ստացել այրվածքներ: Բուժվելուց հետո որպես հրետանավոր ուկրանինական ռազմաճակատներում մասնակցել է մարտերի, մասնակցել է Քիշինևի համար մղվող մարտերին, 13-րդ դիվիզիայի կազմում` Լեհաստանի և Հունգարիայի ազատագրմանը: Պատերազմը ավարտել է Հունգարիայում:

Պարգևատրվել է I աստիճանի շքանշաններով, ,,Կարմիր աստղ,, շքանշանով, ,,Արիության համար,,մեդալով և հոբելյանական մեդալներով:

Պատերազմի ավարտից հետո աշխատել է Արարատի շրջանի մի շարք ձեռնարկություններում, Կիրովի անվան սովխոզում որպես գլխավոր հաշվապահ: Անբասիր աշխատանքով վաստակել է ղեկավարության և հասարակության սերն ու համակրանքը, ղեկավարության կողմից պարգևատրվել է մի շարք պարգևներով:

Բախշի Ասատրյանը վախճանվեց 11.05.2012թ.:

ԿԱՐԴԱՑԵՔ ԲԱԽՇԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ