ՎԱՆ 777

«Վան 777» գինու-կոնյակի գործարանը հիմնադրվել է 1993թ. Արարատի մարզի Տափերական համայնքում: 12 տարի պահանջվեց հիմնադիր և տնօրեն Միհրան Մանասերյանից` ստանալու նման արդյունք:

Գործարանը արտադրում է «Տուշպա» ապրանքանիշով սպիտակ գինիներ խաղողի «Մուսկաթ» տեսակից, կարմիր գինի` տեղական «Հաղթանակ» և «Կարմրահյութ» տեսակներից: Արտադրում է նաև «Արնակ», «Արնի», և «Հայրեն» կոնյակները:

Արտադրության ժամանակ նորագույն տեխնոլոգիաների հետ համադրվում են նաև հայ գինեգործության հին ավանդույթները:

Գործարանի արտադրած կոնյակներն արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա:

ՏԱՎԻՆԿՈ

Տափերականում է գործում նաև «Տավինկո» գինու-կոնյակի գործարանը: Նորաստեղծ գործարանը 2006թ. դեկտեմբերի 16-ին վաճառքի հանեց կոնյակի իր առաջին շիշը` «Անմարը»:

Այսօր «Տավինկո» գործարանը հնարավորություն ունի կոնյակի արտադրման համար օրական մթերել 3000 տոննա խաղող: Գործարանի 200 տակառներից յուրաքանչյուրում 2000թ-ից պահպանվում է 350-400 լիտր կոնյակի սպիրտ:

Գործարանը արտադրում է «Ամարաս», «Անմար», «Անբեկ», «Հայկական դինաստիա», «Մարե», «Կարոտ» կոնյակները և «Արեգ», «Դրախտի դուռ», «Կարոտ», «Մարե» գինիները:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում