ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Սարգսյան Վահագն Մարտիրոսի PDF Տպել Էլ.փոստ

Ծնվել է 1981թ.` մտավորականի ընտանիքում: Հայրը` ինժեներ մեխանիկ, մայրը` մանկական բժշկուհի, եղբայրը բժիշկ Է:

Ավարտել է  Երևանի Կինոյի և թատրոնի պետական ակադեմիան` դրամատիկական թատրոնի դերասան մասնագիտությամբ: Աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 2005-2006թթ աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում: Մարմնավորել է մի շարք դերեր` <<Մկների ժողովում>> Բդոյի կերպարը, <<Չիկարելիի արկածներում>> վաճառականի կերպարը, <<Շունն ու կատուն>> ներկայացման մեջ` չղջիկի կերպարը: Խաղացել է <<Ձախորդ Փանոսը>>, ստեղծագործության բեմադրության մեջ: Նկարահանվել է <<Մի կաթիլ մեղր>> հեռուստանախագծում, Շանթ հեռուստատեսության <<Որոգայթ>>, <<Վերվարածներ>> հեռուստասերիալներում, հայ-հոլանդական համատեղ ֆիլմարտադրության, ռեժիսոր Գևորգ Խաչատրյանի <<Լենա>> գեղարվեստական կինոնկարում: Մինչ օրս նկարահանվում է <<Բանակում>> հեռուստասերիալում` կերտելով Համոյի կերպարը:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: