ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Դպրոց PDF Տպել Էլ.փոստ

ՄԱՐՏԻ 8-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ

Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ,  Տափերականի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը  այցելեց Նորավանքի վանական համալիր: Կատարվեց մոմավառություն, այնուհետև մանկավարժները Կանանց տոնը նշեցին Եղեգնաձորի ,,Հարսնասար,, ռեստորանային համալիրում:Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվեցին, տիկնանց շնորհավորեցին և բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասացին   Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մուշեղ Ղազարյանը, Արարատի մարզպետարանի  Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, ,,Տավինկո,, գործարանի տնօրեն Գագիկ Հակոբյանը:

Դպրոցի տնօրեն Մուշեղ Սարգսյանը ուսուցչուհիներին մաղթեց անմար գեղեցկություն, գարնանային ավյուն և աշխատանքային անսպառ եռանդ` մատաղ սերնդի կրթության և դատիարակության վեհ գործում: