ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Ընկերություն PDF Տպել Էլ.փոստ

ՎԱՆ 777

,,Վան 777,, գինու-կոնյակի  գործարանը հիմնադրվել է 1993թ. Արարատի մարզի Տափերական համայնքում: 12 տարի պահանջվեց հիմնադիր և տնօրեն Միհրան Մանասերյանից` ստանալու նման արդյունք

Գործարանը արտադրում է ,,Տուշպա,, ապրանքանիշով սպիտակ գինիներ խաղողի ,,Մուսկաթ,, տեսակից, կարմիր գինի` տեղական ,,Հաղթանակ,, և ,,Կարմրահյութ,, տեսակներից: Արտադրում է նաև ,,Արնակ,,, ,,Արնի,,, և ,,Հայրեն,, կոնյակները:

Արտադրության ժամանակ նորագույն տեխնոլոգիաների հետ համադրվում են նաև հայ գինեգործության հին ավանդույթները:

Գործարանի արտադրած կոնյակներն արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա:

 

ՏԱՎԻՆԿՈ

Տափերականում է գործում նաև ,,Տավինկո,, գինու-կոնյակի գործարանը: Նորաստեղծ գործարանը 2006թ. դեկտեմբերի 16-ին   վաճառքի հանեց կոնյակի իր առաջին շիշը` ,,Անմարը,,:

Այսօր ,,Տավինկո,, գործարանը հնարավորություն ունի կոնյակի արտադրման համար օրական մթերել 3000 տոննա խաղող: Գործարանի 200 տակառներից յուրաքանչյուրում 2000թ-ից պահպանվում է 350-400լիտր  կոնյակի սպիրտ:

Գործարանը արտադրում է ,,Ամարաս,,, ,,Անմար, ,, Անբեկ,,, ,,Հայկական դինաստիա,,,Մարե, ,,Կարոտ,, կոնյակները և ,,Արեգ,,, ,,Դրախտի դուռ,,, ,,Կարոտ,,, ,,Մարե,, գինիները: