ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ՀՐԴԵՀՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ PDF Տպել Էլ.փոստ

Հարգելի՛ տափերականցիներ, մենք այսօր կանգնած ենք մի մեծ փորձության առջև: Մեր գյուղը միշտ շահեկան ձևով տարբերվել է Արարատյան դաշտի մնացած բոլոր գյուղերից`իր կենցաղավարությամբ, կուլտուրայով, դպրոցով, մանկապարտեզով, հիվանդանոցով, կուլտուրայի տնով և այլն,բայց ամենից առավել իր ազգաբնակչությամբ,իր միասնությամբ,իր հավաքական ուժով:

 

Մանկապարտեզի հրդեհված մասնաշենքը վաղուց պետք է ժամանակակից պահանջներին համապատասխան վերակառուցվեր,ինչպես որ վերանորոգվել էր առաջին մեծ մասնաշենքը, որտեղ հաճախում են շուրջ 130 երեխա: Եվս 100 երեխա կարիք ունի մանկապարտեզ հաճախելու,սակայն անհրաժեշտ միջոցներ համայնքը չունի վերակառուցելու և վերանորոգելու համար: Գյուղի ակտիվով հաճախ ենք մտածել՝ դիմելու Տափերականում և Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր համագյուղացիներին,բայց միշտ վերջին պահին երկմտել ենք…

Բռկված հրդեհը այլևս երկար մտածելու ժամանակ չի տալիս,խիստ անհրաժեշտ է, որ արագ և ժամանակակից ստանդարտներին համապատասխան մասնաշենք ունենանք,ինչպես առաջին մեծ մասնաշենքը:

Մենք`Տափերական գյուղում ապրող բնակիչներս,պարտավոր ենք պահել գյուղը իր լավագույն ավանդույթներով և չափանիշներով, մինչև այն բաղձալի օրը, երբ մեր բոլոր գյուղացիները կվերադառնան իրենց հայրենի տունը:

Բայց դուք էլ,դրսում ապրող մեր համագյուղացիներ՝ դուք էլ ունեք բարոյական պարտավորություն օգնելու մեզ այդ կարևոր և հայրենանվեր գործում: Ձեզանից յուրաքանչյուրը մի քանի օրով լինելով հարազատ գյուղում,միշտ էլ հայտնել է իր մեծ ցանկությունը ինչ-որ ծրագրին նյութապես սատար կանգնելու համար,որ ամեն մի այցելությունից ինչ-որ մի նոր առաջխաղացումից ուրախանաք:

Այսօր արդեն ճակատագիրն ինքն է մեզ դրել փորձության առաջ և մենք ուրիշ այլընտրանք չունենք: Հուսով եմ,որ մանկապարտեզի վերակառուցումից առավել առաջնահերթ ծրագիր չի կարող լինել, քանզի այն վերաբերում է մեր մանուկներին, մեր վաղվա ապագային:Արդեն կա հստակ նախագիծ և ֆինանսկան հաշվարկներ, թե ինչքան գումար է անհրաժեշտ այն իրականացնելու համար: Բայց մենք չգիտենք ,թե ինչքան գումար կհավաքագրվի: Մենք այնքան ենք համոզված հաջողության մեջ,որ անհջողության դեպքում ոչինչ չենք նախատեսել: Այդ իսկ պատճառով մենք արդեն սկսել ենք. ճակատագիրն ինքն է ընձեռել բռունցքվելու պատեհ պահը, բոլորին է տրված տափերականցի անունը

արժանապատվորեն կրելու իրավունքը:Հորդորում և կոչ ենք անում բոլորին՝ միանալու այս նախագիծը կյանքի կոչելու հայրենանվեր գործին, հաշվարկի մեջ է ամենափոքր օգնությունն անգամ:

Դրամական միջոցների ամեն մի շարժ լինելու է խիստ թափանցիկ և հրապարակային,հիշվելու են բոլորի անունները՝անկախ ներդրման չափից: Եվ եթե մեր ծնողները կարողացան սովի, համատարած աղքատության պայմաններում, ամայի դաշտում, կարելի է ասել անապատում, կառուցել այս զարմանահրաշ գյուղը, և եթե մենք նրանց արժանի զավակներն ենք, ապա առավել քան վստահ ենք, որ մենք այս քննությունը արժանապատիվ կհանձնենք և ևս մեկ անգամ կարժանանք §Կիրովցի-Տափերականցի¦ անունը հպարտությամբ կրելու իրավունքին:

Հաշվեհամարներ.


ARARAT BANK _KHACHATRYAN KARO


1510029750770100   -ՀՀ դրամով (AMD)


1510029750770101  - ԱՄՆ դոլլար (USD)


1510029750770149  - Եվրո (EUR)


1510029750770158 -Ռ.Դ. Ռուբլի (RUR)


Նախաձեռնող խումբ