ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ PDF Տպել Էլ.փոստ

Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը շնորհակալագիր է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունից համայնքի բնակիչ Մնացական Քաջիկի Սարգսյանի անմնացորդ և անձնուրաց հայրենիքին ծառայության համար:

Շնորհակալագրում մասնավորապես նշվում է. ‹‹Դուք կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կրել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարել հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր ու նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր ու պատվախնդիր, վճռական ու արիակամ, զինվորական ծառայության սկզբունքներն ու պահանջներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայորդի` Հայրենյաց պաշտպան դաստիարակելու համար››: Տափերականի համայնքապետարանը շնորհավորում է Մնացական Սարգսյանի ծնողներին և հայտնում իր խորին շնորհակալությունը`  հայրենասեր որդի մեծացնելու համար, ով բարձր է պահում իր համայնքի պատիվը: