ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Հպարտանում ենք PDF Տպել Էլ.փոստ

Այսօր` մայիսի 11-ին, Տափերական համայնքի բնակիչներ Ավետիս և Ժաննա Կարապետյաները  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից արժանացան շնորհակալագրի իրենց որդու՝  Հայկական բանակում ծառայող  Վլադիկ Կարապետյանի անձնուրաց ծառայության, անհողդողդ կամք և բացառիկ խիզախություն ցուցաբերելու համար: Վլադիկ Կարապետյանը համարձակ ու վճռական գործողություններով սանձել է նվիրական հողը ապականելու եկած դարավոր թշնամուն:

Վլադիկ Կարապետյանը ծնվել է Տափերականում 1993թ-ի հունվարի 22-ին: 2000-2010թթ-ին սովորել Տափերականի միջնակարգ դպրոցում: Վլադիկ Կարապետյանը զբաղվել է ծանրամարտով , ՀՀ բազմակի չեմպիոն է, իսկ 2010թ-ին դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն: 2010-2014թթ-ին սովորել է Երևանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում: Ավարտելուց հետո մեկնել է բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Շնորհավորում ենք Վլադիկ Կարապետյանի ծնողներին և շնորհակալ ենք հայ ազգին արժանի զավակ մեծացնելու և տափերականցիներին մեկ անգամ ևս հպարտություն պարգևելու համար: