ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Գյուղատնտեսական միջոցառումներ գյուղատնտեսական մշակաբույսերի տարածքներում մայիս ամսին PDF Տպել Էլ.փոստ

Խաղողի այգի

1.Շարունակել տնկման և վերանորոգման աշխատանքները:

2.Կատարել սնուցում հանքային պարարտանյութերով (1հեկտարին 350կգ ամոնիակային սելիտրա,250կգ սուպերֆոսֆատ,150կգ կալիումական աղ ) և ոռոգել:

 

3.Կտարել կանաչ հատումներ՝ առաջին շվատում,իսկ ծաղկման նշաններ երևալուց (մայիսի 25-ին)

ծերատում:

4.Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ՝երբ վազի շիվերի վրա առաջացել են 3-4 տերևներ:Հարկավոր է պայքարել միլդիու, օիդում հիվանդությունների և վնասատուների՝

ոստայնատզի,թրիպսի,ողկուզակերի առաջին սերնդի դեմ: Արարատի ԳԱՄԿ-ը այդ նպատակի համար առաջարկում է կոմբինացված պայքար Իմիդիա 10լ-ին 3գ և Ազոգոլդ 10լ-ին 5գ: Նշված համատեղելիությունը կարելի է կիրառել նաև ծաղկումից առաջ (մայիսի 20-25-ին):Կան նաև շատ ուրիշ թունաքիմիկատներ որոնք նույնպես կարելի է կիրառել մասնագետների խորհուրդով:

Պտղատու այգի

1.Սնուցել (1հեկտարին 436կգ ամոնիակային սելիտրա,750կգ սուպերֆոսֆատ,250կգ կալիումական աղ), փխրեցնել հողը և առատ ջրել:

2.Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ: Արարատի ԳԱՄԿ-ի կողմից առաջարկվում են ունիվերսալ ազդեցությամբ թունաքիմիկատների համատեղելիություններ որոնք ապահովում են լավ արդյունքներ: Օրինակ՝Իմիդան 50 թ.փ. 10լ-ին 25-30գ,այն համատեղելով Ֆունգուրան-OH 50 թ.փ. 10լ-ին 20գ: Կամ Ֆուֆանոն 10լ-ին 20գ համատեղելով Կվադրիս 10լ-ին 5գ հետ և այլն: Նման օրինակները բազմաթիվ են և նրանց կազմելու համար անհրաժեշ է գյուղատնտես մասնագետների խորհրդատվությունը:

Բանջարանոցային մշակաբույսեր

1.Ընթանում են լոլիկի, սմբուկի, տաքդեղի սածիլման աշխատանքները; Փորձված ֆերմերները այդ աշխատանքները սկսել են դեռևս նախորդ տարվա աշնանից ցրտահերկով: Մայիս ամսին ցրտահերկը նախացանքային մշակությամբ և հողի տեղաձևմամբ պատրաստ է սածիլման համար:

2.Մինչև սածիլները դաշտ տեղափոխելը ակոսները ջրել:Նույն ժամանակահատվածում ջրել նաև սածիլանոցները:

3.Սածիլանոցում սածիլները սրսկել վնասատուների և հիվանդությունների դեմ,որպեսզի սածիլանոցից վարակը դաշտ չտեղափոխվի:

4.Սածիլումը կատարել հով եղանակին:

5.Հողաբնակ վնասատուների դեմ (բվիկներ,ճռիկներ, արջուկ,չրխկան բզեզ և այլն)պայքարելու համար հող մտցնել Ագրոֆոս 5 Հ պատրաստուկը 10կգ/հեկտարին նորմայով:Կամ կարելի է պայքարել Իմիդան 50 թ.փ.պատրաստուկով պատրաստված գրավչանյութով համակցված կերի հետ 1:40 հարաբերությամբ: Պատրաստված գրավչանյութը պետք է հողին ցրել տարածքը ջրելուց հետո երեկոյան ժամերին:

6.Սածիլումից մի քանի օր անց դաշտում պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ և այն կրկնել 12օրը մեկ:

Բոստանային մշակաբույսեր

1.Ցրտահերկը ցանքից 5-7օր առաջ չիզելել, հարթեցնել,պատրաստել թմբեր 2,8մ լայնությամբ:

2.Ցանքից առաջ սերմերը ախտահանել Ֆունգուրան-OH 50 թ.փ. կամ Պղնձի Օքսիքլորիդ 50 թ.փ. պատրաստուկներից որևէ մեկով:

3.Ցանքերի ջրելուց հետո, օրվա հով ժամերին արջուկի, բվիկների,ճռիկների դեմ պայքարել Իմիդան 50 թ.փ. պատրաստուկով պատրաստված գրավչանյութով համակցված կերի հետ 1:40 հարաբերությամբ:

4.Շաքիլատերևների և առաջին իսկական տերևների առաջացման պահից պետք է պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ:

Վնասատուներից լվիճի և թրիպսի դեմ կարելի է պայքարել՝ Բուլդոկ 0,5լ/հ, Տալստար 0,5լ/հ, Ակտարա 0,2կգ/հ,Կոնֆիդոր կամ Կալիպսո 0,3լ/հ:

Ոստայնատզի դեմ կիրառել Պեգաս 1,6լ/հ, Տալստար 0,6լ/հ,Վերտիմեկ 1լ/հ:

Ականող ճանճերի դեմ արդյունավետ են՝ Արրիվո 0,5լ/հ,Ակտելլիկ 1,5լ/հ,Վերտիմեկ 0,5լ/հ:

Հիվանդություններից ալրացողները և բակտերիոզը

Կեղծ ալրացողի դեմ հիվանդության արտաքին նշանները երևալուն պես և դրանից 10-14 օր հետո մշակաբույսերը սրսկել ռիդոմիլ գոլդ ՄՑ 68 – 2.5 կգ/հա- նորմայով: Մշակումների առավել քանակությունը՝ 3 անգամ: Սպասման ժամկետը՝ 20 օր: Անտրակոլ- 2 կգ/հա` սնկային հիվանդությունների դեմ, ունի երկարատև ազդեցություն: Բարձր արդյունավետություն ունի հատկապես կեղծ ալրացողի դեմ կանխարգելիչ մշակումների, ինչպես նաև հիվանդության դեմ պայքարի ժամանակ: Օքսիխոմ- 2 կգ/հա, մշակումների թիվը՝ 2, սպասման ժամկետը՝10-14 օր: Բայլետոնի 0.05%-0.1 %: Կրկնակի օգտագործումը կախված է հիվանդության բռնկումից, ըստ որի օգտագործել 10-12 օր ընդմիջումներով: Մշակումների թիվը՝ 2: Տոպազի 0.125-0.15 լ/հա: Բարձր արդյունավետություն է ցուցաբերում իսկական ալրացողի սկզբնական վարակի ոչնչացման համար: Անձրևի ժամանակ թույնի լվացման ռիսկը կրճատվում է: Մշակումների առավելագույն քանակը 2 անգամ:

Սեխի բակտերիոզի դեմ առաջին նշանները երևալուն պես այնուհետև 10 օր հետո կատարել սրսկումներ կուպրօքսատով՝ 3-5 լ/հա կամ պղնձի քլորօքսիդով 3-4կգ/հա ծախսի նորմայով: