ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Սուրբ հարության տոն Տափերական համայնքում PDF Տպել Էլ.փոստ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ,

որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:

Տափերական համայնքում  բնակչությունը  մարտի 27-ին նշեց Սուրբ Զատիկը:   Զատկի տոնին  Տափերականը հյուրընկալեց ամերիկացի կամավորներին.  ջերմ ընդունելության արժանացած հյուրերը ծանոթացան հայկական ավանդույթներին , երգ ու պարին և ճաշակեցին  Զատկի տոնին հատուկ  ուտեստներ: Տափերական համայնքի ղեկավարը ողջունեց ամերիկացի կամավորներին` վերջիններիս հորդորելով  իրենց զգալ հայրենի բնակավայրում: