ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ PDF Տպել Էլ.փոստ

Եղանակային պայմանները 2016թ.-ի մարտ ամսին

անկանխատեսելի շեղումներով են ընթանում և առկա է ցրտահարության վտանգը: Այն առաջնահերթ վտանգավոր է ծաղկած ծառերի և ջերմոցների համար: Ուստի Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը /ԳԱՄԿ/ մարզի բնակիչներին խորհուրդ է տալիս ցրտահարության վնասները նվազագույնի հասցնելու համար ձեռնարկել հետևյալ միջոցառումները:

 

1.​ Ցրտահարությունից առաջ, հնարավորության դեպքում պտղատու այգիները ոռոգել:

2.​ Ավանդական եղանակներով այգիներում տեղադրել ծխակույտեր և անհրաժեշտ պահին ծխապատել այգիների տարածքը:

3.​ Ջերմոցներում ձեռնարկել լրացուցիչ տաքացման և պոլիէթիլենային թաղանթով ծածկելու միջոցառումները: