ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Տեղեկություն PDF Տպել Էլ.փոստ

Պտղատու այգի

1.Ավարտել պտղատու և հատապտղային կուլտուրաների էտի ու ձևավորման աշխատանքները:

2.Պարարտացնել,պարարտանյութերը ցրել,փորել,վարել և առատ ջրել:

3.Ավարտել պատվաստի աշխատանքները:

4.Երտասարդ այգիների միջշարային տարածություններում սկսել բանջարաբոստանային կուլտուրաների ցանքը:

5.Եթե այգում կան չորացած ծառեր կամ պետքական չեն,պետք է արմատախիլ անել և տնկել նորը:

6.Պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ:Սրկել ծիրանենիները (պսակաթերթիկների թափվելուց հետո) ծակոտկեն բծավորության,պտղացեցի և լվիճի դեմ միաժամանակ այքարելու համար, օրինակ`սկոր 10լ-ին 2գ+տոպազ 10լ-ին 5գ+նուրել-դ 10լ-ին-15գ:

Խաղողի այգի

1.Ապրիլի 1-ին ավարտել խաղողի էտը ելնելով եղանակային պայմաններից:

2.Չոր կապն ավարտել մինչև աչքերի ուռչելը:

3.Ավարտել տնկման աշխատանքները:

4.Հյութաշարժության ավարտից հետո կատարել վազերի վերապատվաստման աշխատանքները:

5.Պարարտացնել ,փորել միջվազային, վարել միջշարային տարածությունները և ջրել:

Սածիլանոցներ

Պարբերաբար ստուգել սածիլանոցները պոմիդորի ցեցի վտանգը կանխելու համար:Եթե սածիլների վերևի տերևների վրա հայտնաբերվեն տերևների մեջ բացված անցուղիներ(ականներ),անմիջապես կազմակերպել պայքարի աշխատանքներ որևիցե միջատասպան թունաքիմիկատով,օրինակ`լեպիդոցիդ 10լ-ին 10մլ: Սածիլանոցները քաղհանել,մաքրել մոլախոտերից: Ժամանակին սնուցել և ջրել:

Ցորեն

1. Վաղ գարնանը դաշտ դուրս գալու առաջին հնարավորության դեպքում սնուցել և ջրել:

2. Պայքարել մոլախոտային բուսականության դեմ 2,4-Դ-ի նատրիումական և 2,4-Դ-ի ամոնիակային աղերի հեբիցիդներով (թփակալման փուլում):

Առվույտ

· Վաղ գարնանը դաշտ դուրս գալու առաջին հնարավորության դեպքում սնուցել և ջրել:

2.Պայքարել առվույտի ֆիտոնոմուսի դեմ միջատասպան թունաքիմիկատներով:

Արարատի ԳԱՄԿ 2016 0234-4-10-84