ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Բանակի օրվան նվիրված միջոցառում PDF Տպել Էլ.փոստ

Տափերական համայնքի միջնակարգ դպրոցում

Ռիտա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կայացավ միջոցառում նվիրված Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարեդարձին , ինչպես նաև Տափերական համայնքից ռազմաճակատ մեկնած ազատամարտիկներին և երկրապահ կամավորներին: Միջոցառման ընթացքում երգ ու պարով, գեղեցիկ տողերով ներկայացվեց հայ զինվորի անցած ուղին, ձեռք բերած հաղթանակները, տոկուն ուժն ու հայ մայրերի անսահման համբերությունը: Միջոցառման ավարտին Երկրապահ կամավորական միության կողմից հանձնվեցին վկայականներ և հուշամեդալներ զոհված ազատամարտիկների մայրերին, Տափերականի միջնակարգ դպրոցի երեք դասարաններ անվանակոչվեցին զոհված ազատամարտիկներ Արսեն Հակոբյան, Արմեն Մովսիսյան, Նորիկ Ղազարյան անուններով: Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանի կողմից նույնպես հանձնվեցին նվերներ ազատամարտիկների մայրերին , Տափերական համայնքում գտնվող ազատամարտիկների հուշաքարին դրվեցին ծաղիկներ, միջոցառումից հետո կազմակերպվեց հյուրասիրություն: