ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Աբրահամ Մանուկյան PDF Տպել Էլ.փոստ

Ցավալի լուր հասավ ԱՄՆ-ից: 2016թ. փետրվարի 18-ին

կյանքի 80-րդ տարում մահացել է Տափերականի (Կիրովի անվան սովխոզի) նախկին բնակիչ Աբրահամ /Մելիք/ Սերոբի Մանուկյանը: Մելիք Մանուկյանը ծնվել է 1937 թվականին Արևմտյան Հայաստանում: 1946թվականին Արևմտյան Հայաստանից ընտանիքով վերադարձել և բնակություն են հաստատել Կիրովի անվան սովխոզում: Տարբեր տարիներին պատասխանատու պաշտոններ է վարել` աշխատել է Կիրովի անվան սովխոզի մեքենատրակտորային պարկում որպես վարիչ: Ամուսնացած էր, ուներ 5 երեխա: Տափերականի հասարակությունը ցավակցում է Մանուկյանների ընտանիքին:

*....Փետրվարի 25-ին, ժամը 12.00-ին Արարատի մարզի Նորաբաց(Մասիսի շրջանի Ենգիջա) գյուղի եկեղեցում կկատարվի Աբրահամ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը: Նույն օրը ժամը 13.00-ին Նորաբաց գյուղի ռեստորանում ննջեցյալի հիշատակի համար հարազատների կողմից կտրվի հոգեհաց: