ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Սուրբ Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս. PDF Տպել Էլ.փոստ

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ: Այս տարի տոնը նշվելու է հունվարի 23-ին: Ս. Սարգիս Զորավարի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաև սիրո և երիտասարդների օրհնության օր: Այս տոնի մասին շատ ավանդույթներ կան, դրանցից մեկը կապված է աղի բլիթի ու փոխինդի հետ: Տոնին նախորդող գիշերը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց կյանքի կողակցին, աղի բլիթ են ուտում: Քահանայի մեկնության համաձայն, գիշերը, Սուրբ Սարգսի հովանավորությամբ, երազում այդ անծանոթը պետք է ջուր առաջարկի: Եթե աղի բլիթ ճաշակողը խմում է այդ ջուրը, ուրեմն, անպայման գտնում է իր «երկրորդ կեսին»: Մեկ այլ ավանդության համաձայն, տան երիտասարդները երդիկին կամ պատուհանին դնում են փոխինդով լի ափսեն ու եթե Սուրբը գիշերը այցելում է ու իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու նալի հետքը թողնում է ափսեի մեջ, նշանակում է այդ տարի տվյալ տանը հարսանիք է լինելու: Մաղթում ենք, որ բոլոր   սիրահարները լինեն երջանիկ,  հաղթահարեն իրենց առջև դրված խոչընդոտները  և իրենց ընտանիքը կազմեն միմիայն սիրո  հիմքի վրա :