ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ PDF Տպել Էլ.փոստ

ԱՄՆ Խաղաղության կորպուսին անհրաժեշտ են 5-10 հայ ընտանիքներ` 2016թ. մարտի 27-ից մինչև հունիսի  4-ը ամերիկացի կամավոր հյուրընկալելու համար:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը Քենեդու կողմից հիմնված պետական կազմակերպություն է, որն ավելի քան 24 տարի է, ինչ գործում է Հայաստանում: Միացյալ Նահանգներից ժամանած կամավորները աշխատում են երկու ծրագրում` անգլերենի դասավանդում և համայնքի և երիտասարդության զարգացում և մասնագիտական օգնություն են տրամադրում բնակչությանը: Նախքան Հայաստանի տարբեր գյուղերում և քաղաքներում աշխատանքի անցնելը կամավորները մասնակցում են 10-շաբաթյա նախապատրաստական դասընթացների` սովորելով հայոց լեզուն և ստանալով այլ անհրաժեշտ հմտություններ: Այդ ընթացքում նրանք ապրում են հայկական ընտանիքներում, որտեղ օգտագործում են իրենց հայոց լեզվի սովորած գիտելիքները, ծանոթանում են հայկական մշակույթին և կենցաղին: Կամավորներին հյուրընկալելու համար ընտանիքները փոխհատուցվում են օրական 5000 դրամ:

ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: