Ծնվել է 1981թ.` մտավորականի ընտանիքում: Հայրը` ինժեներ մեխանիկ, մայրը` մանկական բժշկուհի, եղբայրը բժիշկ Է:

Ավարտել է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ակադեմիան` դրամատիկական թատրոնի դերասան մասնագիտությամբ: Աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 2005-2006թթ աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում: Մարմնավորել է մի շարք դերեր` «Մկների ժողովում» Բդոյի կերպարը, «Չիկարելիի արկածներում» վաճառականի կերպարը, «Շունն ու կատուն» ներկայացման մեջ` չղջիկի կերպարը: Խաղացել է «Ձախորդ Փանոսը», ստեղծագործության բեմադրության մեջ:

Նկարահանվել է «Մի կաթիլ մեղր» հեռուստանախագծում, Շանթ հեռուստատեսության «Որոգայթ», «Վերվարածներ» հեռուստասերիալներում, հայ-հոլանդական համատեղ ֆիլմարտադրության, ռեժիսոր Գևորգ Խաչատրյանի «Լենա» գեղարվեստական կինոնկարում: Մինչ օրս նկարահանվում է «Բանակում» հեռուստասերիալում` կերտելով Համոյի կերպարը:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Որոնում կայքում

Մեր էջը Ֆեյսբուքում