ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Պատմական գյուտեր, որոնք մենք համարում ենք ժամանակակից PDF Տպել Էլ.փոստ

Գյուտեր, առանց որոնց անհնար է պատկերացնել աշխարհը:

 

 

 

 

 

 

Օճառ (2800 մ.թ.ա.)

Ըստ եղած տվյալների՝ օճառ արտադրել են դեռեւս հին Շումերում եւ Բաբելոնում (մոտ 2800 մ.թ.ա.): Օճառի պատրաստման տեխնոլոգիայի նկարագրությունը հայտնաբերվել է Միջագետքում կավե տախտակների վրա, որոնք թվագրվում են մոտ 2200 մ.թ.ա.:

Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերի  եգիպտական պապիրուսը վկայում է, որ եգիպտացիները լվացվելիս կանոնավոր կերպով օգտագործել են օճառ: Այն լայնորեն կիրառել են նաեւ հին Հռոմում:

Կոճակներ (2800 մ.թ.ա.)

Ամենահին կոճակները, որոնք օգտագործվել են որպես զարդարանք, հայտնաբերվել են Հնդկաստանում եւ Ինդոս գետի հովտում, որոնք պատկանել են Կոտ-Դիջի քաղաքակրթությանը (2800-2600 մ.թ.ա.): Նմանատիպ առարկաներ բրոնզի դարում հայտնաբերվել են նաեւ Չինաստանում (2000-1500 մ.թ.ա.), ինչպես նաեւ հին Հռոմի եւ հին Հունաստանի տարածքներում: Գործառնական կոճակները` հանգույցների հետ միասին, որոնք ստեղծվել են հագուստները կոճկելու համար, առաջին անգամ հայտնվել են Գերմանիայում XIII դարում:

Վերամբարձ կռունկ (մ.թ.ա. 6-րդ դարավերջ)

Չնայած այն հանգամանքին, որ վերամբարձ կռունկի բազմաթիվ հատվածներ մշակվել են բոլորովին վերջերս,  մեխանիզմը հորինվել է հին հույների կողմից մ.թ.ա. մոտ 515 թվականին:

Ատամի մածուկ (IV դ.)

Ատամի մածուկի մասին ամենավաղ հիշատակումները զետեղված են մ.թ. IV դարի եգիպտական հին ձեռագրերում: Մածուկի բաղադրության մեջ եղել են փոշի աղ, պղպեղ, անանուխի տերեւներ եւ իրիսի ծաղիկներ:

Թղթադրամներ (VIII դ.)

Ամենահին թղթադրամները պատկանել են չինական Տան դինաստիային, որոնք թվագրվում են VIII դարին: Մ.թ. մոտավորապես 700-ական թվականներին Չինաստանի ժողովուրդը, մետաղադրամները ծանր բեռ համարելով, նախընտրեց թղթադրամները:

Ական (XIII դ.)

Ըստ Ջոզեֆ Նիդեմի «Գիտությունն ու քաղաքակրթությունը Չինաստանում» գրքի` չինական Սուն դինաստիայի զորքերն օգտագործել են պայթուցիկ ականներ պաշտպանական ռազմավարության նպատակով մոնղոլ զավթիչների դեմ: Այդպիսի ականների օգտագործման առաջին կոնկրետ օրինակը վերաբերում է 1277 թվականին:

Արեւապաշտպան ակնոցներ (XIII դ.)

Հայտնի է, որ դեռ Հռոմի կայսր Ներոնը գլադիատորական մարտերը դիտել է զմրուխտե հայելու միջոցով: Ըստ կուսակրոն վանական Ջորդանո դե Պիզայի` առաջին արեւային ակնոցները ստեղծվել են Իտալիայում 1286 թվականին: Սա հաստատվում է մեկ այլ կուսակրոն` Ալեսսանդրո Սպինայի գրառումներում: Ըստ պրոֆեսոր Բերտոլդ Լաուֆերի, ամենայն հավանականությամբ, արեւային ակնոցները հնդկական ծագում ունեն:

Պարաշյուտ (XV դ.)

Ենթադրվում է, որ պարաշյուտի ստեղծման գաղափարն առաջին անգամ մտահղացել է Լեոնարդո դա Վինչին: Նրա ձեռագրում դեռ 1495 թվականին նշվում է բարձրությունից անվտանգ վայրէջքի մասին՝ օգտագործելով օսլայած քաթանե «վրան»` 12×12մ չափի:

Հին գրառումները վկայում են, որ շատ երկրներում մարդիկ փորձել են իջնել աշտարակներից, ծառերից, ժայռերից տարբեր սարքերի օգնությամբ, որոնք նման են եղել հովանոցների: Հաճախ այդ թռիչքներն ավարտվում էին վնասվածքներով եւ նույնիսկ մահով, քանի որ ոչ ոք չգիտեր օդի դիմադրության օրենքները:

Թերթ (XVII դ.)

Թերթերի «նախնիները» հին Հռոմում գլանաձեւ ձեռագրերն էին: Աշխարհում առաջին տպագիր թերթը` «Մայրաքաղաքային լրաբերը» հրատարակվել է VIII դարում` Չինաստանում, որտեղ տպագրվում էին  կայսեր հրամանագրերը եւ ուղերձներ կարեւոր իրադարձությունների մասին:

Եվրոպական թերթերի ծննդյան ժամանակաշրջանը համարվում է 1605 թվականը: Առաջին հրատարակությունը հայտնվել է Ստրասբուրգում: