ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ՎԱՐԴԱՎԱՌ PDF Տպել Էլ.փոստ

[Image]

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

 

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում : Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է: Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: Հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը վարդաջրեր ցողելով ու վարդեր նվիրելով, սեր էր պարգևում մարդկանց: Աստղիկը,Վահագն աստծու սիրեցյալն էր։ Ըստ ավանդույթի, ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և շրջելով, մարդկանց օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում: Տափերական համայնքի բնակիչներն ամեն տարի մեծ ոգևորությամբ են նշում վարդավառը, սովորաբար թրջվելուց ոչ ոք չի նեղանում, ընդհակառակը, համարում են , որ մասնակցություն ունենալով՝ պահպանում են իրենց առողջությունն ու հաջողությունը, ստանում են իրենց հասանելիք օրհնությունը:

 

 

[Image]

[Image]

[Image]

[Image]