ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Տափերական համայնքի մանկապարտեզի ավագ խումբ PDF Տպել Էլ.փոստ

Հուլիսի 10-ին Տափերական համայնքի մանկապարտեզի ավագ խումբը ներկայացրեց ավարտական միջոցառում:

Միջոցառումն անթերի անցկացնելու համար ջանք չէին խնայել դաստիարակներ ընկեր Մարինեն և ընկեր Անին: Միջոցառումը բավականին ծավալուն էր և մտածված էր յուրաքանչյուր մանրուք` սկսած դահլիճի զարդարանքից մինչև երեխաների և դաստիարակների հագուստները: Երեխաները բարձր տրամադրությամբ ներկայացրին իրենց բանաստեղծությունները, երգերն ու պարերը, շնորհակալություն հայտնեցին դաստիարակներին, մանկապարտեզի ողջ անձնակազմին: Միջոցառման վերջում գովեստի խոսքեր հնչեցրին մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Իսրայելյանը և մի քանի ծնողներ` նշելով , որ դաստիարակները մեծ հոգատարություն են ցուցաբերում երեխաների նկատմամբ, աշխատում են հնարավորինս հարստացնել երեխաների գիտելիքները: Վստահ կարող ենք նշել, որ այս երեխաները դպրոց են գնում բավականին հաստատուն քայլերով :