ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Հետաքրքիր փաստեր երազների մասին PDF Տպել Էլ.փոստ

Մեզնից շատերը զարմանալիորեն շատ քիչ բան գիտեն երազների մասին:

Ամեն գիշեր պառկելով քնելու՝ մարդիկ երազ են տեսնում: Մարդու միտքն անցնում է քնի փուլերով և հասնում է ԱԱՇ (աչքի արագ շարժման) փուլին: Այս գործընթացի ժամանակ մարդը երազներ է տեսնում, անգամ եթե չի հիշում դրանք:

 

1. Անհանար է խռմփացնելու ժամանակ երազներ տեսնել։

2. Կյանքի ընթացքում մարդը մոտավորապես քառորդ դար է ծախսում քնելու վրա, իսկ երազների ընդհանուր տևողությունը կազմում է մոտավորապես 6 տարի։ Այնուամենայնիվ, մենք չենք հիշում այդ 6 տարիների մեծ մասը։

3. Եգիպտական փարավոնների երազները սրբացվում էին, քանի որ փարավոնները համարվում էին Ռա աստծո զավակներ։

4. Մարդը երազներ տեսնում է անգամ դեռ չծնված՝ էմբրիոնային վիճակում։

5. Պլատոնը կարծում էր, որ երազները առաջանում են լյարդում։

6. Կարի մեքենան ստեղծած Էլիաս հոուլին իր գյուտը արել է շնորհիվ վատ երազի։

7. Չհաշված խիստ հազվադեպ բացառությունները, գրեթե բոլոր մարդիկ էլ ունակ են երազներ տեսնալու, սակայն գրեթե ոչ ոք չի կարողանում հիշել որևէ երազ ամբողջությամբ։

8. Մարդկանց մեծամասնությունը երազներ տեսնում է ամեն 90 րոպեն մեկ, իսկ ամենաերկարատև երազները՝ 30-45 րոպե տևողոությամբ, լինում են առավոտյան։

9. Աֆրիկյան Աշանտի ցեղում տղամարդուն դատում են, եթե նա իր էրոտիկ երազում տեսնում է հարևանի կնոջը։

10. Կանայք ավելի շատ են տեսնում երազներ, որտեղ նրանց ատամները թափվում են կամ հեռացվում են։ Սա կարող է նշանակել, որ տվյալ մարդը մեծ վախ ունի անօգնականության նկատմամբ կամ կորուստ է ապրել իր կյանքում։

11. Կեղտոտ ջրի մասին երազները ազդանշան կարող են լինել վատացող առողջական վիճակի մասին։

12. Եթե դուք երազում այլմոլորակայիններ եք տեսել, ապա դա կարող է նշանակել, որ Ձեզ սպասում են բարդություններ անձնական կյանքում, կամ էլ դու հայտնվելու եք նոր իրավիճակից բխող բարդությունների առջև։

13. Երազում տեսած շոկոլադը մի քանի բացատրություն կարող է ունենալ. կամ երազ տեսնողը կարծում է, որ ինքը պարգևի է արժանի և սպասում է դրան, կամ էլ ապրզապես քնած մարդը շատ է շոկոլադ սիրում և պետք է մտածի դիետա պահելու մասին։

14. Եթե դուք երազում տեսել եք, որ դու կանգանաած եք մի բարջր ժայռի գագաթին, ապա դա նշանակում է, որ դուք լայ աշխարհայացք ունեք, կամ էլ գտնվում եք կարևոր որոշում իրականացնելու շեմին, սակայն վախենում եք ձախողումից։

15.Կույր մարդիկ ևս երազներ են տեսնում, պարզապես՝ փոքր-ինչ այլ կերպ:

16. Երազում տեսած տունը խորհրդանշում է հենց մեզ։ Այսպես, եթե դուք երազում տեսել եք ճոխ և մեծ տուն, դա կարող է նշանակել, որ Ձեր էգոն ուռճացված է, բայց նույն հաջողությամ, մեեծ տունը կարող է նշանակել նաև մեծ պոտենցիալ։

17. Մարդը կարող է 4-7 երազ տեսնել մեկ գիշերվա ընթացքում:

18. Իր հրապարակվելուց հետո առաջին երկու տարիների ընթացքում, վաճառվել է Զիգմունդ Ֆրեյդի հանրահայտ դարձած «Երազների նշանակությունը» գրքի ընդամենը 415 օրինակ։

19. Մարդիկ թռչելու մասին երազներ են տեսել դեռ այն ժամանակ, երբ ոչ մի ինքնաթիռ կամ այլ մարդածին թռչող սարքեր չէին հայտնաբերվել։