ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐ PDF Տպել Էլ.փոստ

Աշխարհի ամենամեծ ընտանիքը ապրում է հնդկական Բակթվանգ գյուղում:

Այդ ընտանիքը բաղկացած է 181 մարդուց: Տան ղեկավարը` Զիոնա Չանը, ունի 39 կին, 94 երեխա, 14 հարս, 33 թոռ: Նրանք ապրում են 4 հարկանի շենքում, ուր կա 100 սենյակ և դպրոց: Մի ճաշի համար նրանք գնում են 30 հավ, 50կգ կարտոֆիլ և 82կգ բրինձ: Զիոն Չանը 67տ.է ,քնում է առանձին սենյակում և իր մոտ է ընդունում բոլոր կանանց հերթականությամբ:

 

 


Աշխարհի ամենափոքր քաղաքը Խորվաթիայի Խում քաղաքն է:

Այս քաղաքում ապրում է մոտավորապես 23 մարդ: Այն ունի միայն 1 խանութ, 1 մեծ և 1 փոքր եկեղեցի, 1 մառան, 1 ավտոբուսի ուղղություն, 2 փողոց, 13 տուն և գերեզմանատուն:

 

Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի ՄԵրելին վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է: Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ -ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ` 185, Լեոնարդո դա Վինչիի մոտ` 150, Բախի և Դարվինի մոտ` 140, Կոպեռնիկոսի մոտ` 130:

ՄԵրելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ, որն ի դեպ առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ 180 միավոր է: Մերելինն ունի որդի, որի IQ-ն 164 միավոր է: Ըստ Մերելինի մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար, սակայն լավ սնվելով այն կարելի է մեծացնել 20%-ով: