ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Աշխարհում վատագույն սննդակարգը` Հայաստանում PDF Տպել Էլ.փոստ

Շատ միրգ և բանջարեղեն. Չադի քաղաքացիներն աշխարհում ամենաառողջ սննդակարգն ունեն, մինչդեռ վատագույն սննդակարգը Հայաստանի քաղաքացիներինն է: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը` վկայակոչելով Lancet Global Health ամսագրի հետազոտությունը, որում համեմատվում են աշխարհի տարբեր երկրների սննդակարգերի յուրահատկությունները:

Ուսումնասիրության արդյունքները ստանալու համար Lancet Global Health-ի հետազոտողներն օգտագործել են աշխարհի բնակչության գրեթե 90%-ի ազգային տվյալները` վերլուծելու, թե մարդիկ ինչպես են սնվել 1990-2010 թթ. ընթացքում:

Այնուհետ նրանք գնահատել են երեք տեսակի սննդակարգ: Առաջինը հիմնված է եղել տասը առողջ ուտելիքի վրա` մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ընդեղեն և հատիկավորներ, հացազգիներ, կաթ, ձկնեղեն և այլն:

Երկրորդը հիմնված է եղել յոթ անառողջ ուտելիքի վրա`չմշակված կամիր միս, վերամշակված միս, շաքարային հավելումով խմիչքներ, հագեցած ճարպեր, խոլեստերին և այլն: Երրորդն իրենից ներկայացրել է ընդհանուր գնահատում` հիմնված բոլոր 17 սննդատեսակների վրա:

Օգտագործելով այս տվյալները` հետազոտողները երկրները չափել են 0-100-բալանոց սանդղակով, որտեղ առավել բարձր թիվն առավել առողջ սննդակարգի ցուցանիշ է:

Հետազոտությունը պարզել է, որ ցածր եկամուտ ունեցող երկրները, ինչպիսին են Չադն ու Մալին, ամենաառողջ սննդակարգն ունեն:

Վատ սննդակարգի տեսանկյունից աչքի են ընկել եվրոպական երկրները, ներառյալ Բելգիան ու Հունգարիան և նախկին Խորհրդային Միության երկրները:

Հետազոտողները պարզել են նաև, որ տարեց մարդիկ ավելի լավ են սնվում, քան երիտասարդները, իսկ կանայք` ավելի լավ, քան տղամարդիկ:

Lancet Global Health-ի մասնագետները հուսով են, որ իրենց եզրահանգումները երկրներին կօգնեն նվազեցնել վատ սնվելու առողջապահական և տնտեսական ռիսկերը:

Դոկտոր Ֆումիակի Իմամուրան` Քեմբրիջի համալսարանից, որը ղեկավարել է հետազոտությունը, ասում է, որ սննդակարգի բարելավումը վճռորոշ դերակատարություն ունի ոչ վարակիչ հիվանդությունների բեռը նվազեցնելու հարցում, իսկ այդ հիվանդությունները 2020թ. կկազմեն բոլոր մահացությունների 75%-ը:

Աշխարհի ամենաառողջ սննդակարգն ունեցող երկրների տասնյակը`

  1. Չադ
  2. Սիեռա Լեոնե
  3. Մալի
  4. Գամբիա
  5. Ուգանդա
  6. Գանա
  7. Կոտ դ’Իվուար
  8. Սենեգալ
  9. Իսրայել
  10. Սոմալի

Աշխարհի վատագույն սննդակարգն ունեցող երկրների տասնյակը`

  1. Հայաստան
  2. Հունգարիա
  3. Բելգիա
  4. Չեխիա
  5. Ղազախստան
  6. Բելառուս
  7. Արգենտինա
  8. Թուրքմենստան
  9. Մոնղոլիա
  10. Սլովակիա