ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Հայտնի բրենդերի անվանումների ստուգաբանությունը PDF Տպել Էլ.փոստ

Ամեն օր մեր տեսադաշտը ողողված է հարյուրավոր բրենդերով ու անվանումներով, սակայն քչերը գիտեն դրանց սկզբնական անունն ու նշանակությունը: Ներկայացնում ենք փոքրիկ ստուգաբանություններ բոլորիս հայտնի բրենդերի անվանումների վերաբերյալ:

Ի պատիվ հունական հաղթանակի աստվածուհու: Nike-ի նշանը խորհրդանշում է նրա թռիչքը:

Skype. Սկայպ
Этимология-названия-skype
Սկզբնական անվանումը եղել է “Sky-peer-to-peer” (թարգմանության տարբերակներից է՝ թռչել զրուցակցից զրուցակից), որը հետագայում վերածվեց Skyper-ի, հետո՝ վերջնական  Skype տարբերակի:

Adidas. Ադիդաս
Этимология-названия-adidas
Իր հիմնադրի՝ Ադոլֆ Դասսլերի անվան ու ազգանվան սկզբնատառերի համադրությունն է:

Amazon. Ամազոն
Этимология-названия-amazon
Հիմնադիր Ջեֆ Բեզոսը ցանկանում էր, որ իր կազմակերպության անվանումն Ա տառով սկսվի, որպեսզի ցուցակներում առաջիններից մեկը լինի: Թերթելով բառարանը՝ նա գտավ Ամազոն գետի անվանումն ու որոշեց դա վերցնել, հուսալով, որ իր կազմակերպությունը ևս այդ գետի նման երկար կյանք կունենա:

Audi. Աուդի
Этимология-названия-audi
Հիմնադիր Ավգուստ Խորխը ցանկանում էր իր անվամբ կոչել ընկերությունը: Քանի որ Horch անվամբ մի ընկերություն արդեն ուներ՝ որոշեց իր անունը թարգմանել լատիներեն (Horch գերմաներենից թարգմանաբար նշանակում է լսիր): Աուդիի չորս օղակները խորհրդանշում են 4 ընկերության՝ Audi, DKW, Horch и Wanderer միավորումը:

Intel. Ինթել
Этимология-названия-intel
Integrated Electronics բառերի հապավված ձևը: