ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴ PDF Տպել Էլ.փոստ

Հայ ազգի զավակների մեջ պետք է հայրենասիրություն սերմանել, հայրենիքին արժանի զավակ մեծացնել,

որը պետք եղած դեպքում կարող է կանգնել հայրենիքի սահմանները պահող զինվորների կողքին, սակայն այսօր խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից` դիմելով ցանկացած միջոցների: Մենք պետք է օրինակ վերցնենք մի շարք հայրենասերներից, ովքեր վտանգելով կյանքը, անցնելով պատերազմական թոհուբոհի միջով փրկեցին մեր հայրենիքը: Սարգիս Գուրգենի Մանուկյանը մեր պատմական փառահեղ էջերի կենդանի վկան է : Ծնվել է 1975 թվականի հունվարի 5-ին Տափերական գյուղում: Սովորել է Տափերականի միջնակարգ դպրոցում: 1993 թվականի մայիսի 24-ին զորակոչվել է հայկական բանակ, ծառայել Տավուշի մարզի Քոլագիր զորամասում: Մասնակցել է մի քանի մարտական գործողությունների: Ադրբեջանական Գետաբեկի շրջանի հետ հարևանությամբ սահմանամերձ տարածքում իր ծառայությունն անցկացնող Սարգիսը և նրա մարտական ընկերները 1994թվականի հոկտեմբերի 13-ին մարտի են բռնվում սահմանախախտ ադրբեջանցիների հետ և ադրբեջանական կողմն ընկրկում է, իսկ Սարգիսը վիրավորվում է մեջքից .երկրորդ կարգի հաշմանդամ է: 27.12.1994թ. գրությամբ Սարգսի ծնողները ստանում են հրամանատարի շնորհակալագիրը, իսկ 21.09.1997թ. Վազգեն Սարգսյանի կողմից պարգևատրվում է <<1992-1994թթ. Մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանով :Այժմ չի աշխատում: Ամուսնացած է, ունի երկու որդի: Մեծ որդին շարունակում է հոր անցած ճանապարհը` ծառայում է հայկական բանակում, իսկ փոքր որդին սովորում է Արտաշատի պետական քոլեջում: Պետք է հիշենք, թե ինչ գնով է ձեռք բերվել մեր ազատությունն ու անկախությունը, որում իրենց լուման ունեն նաև տափերականցիները: