ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Օրվա Խորհուրդը PDF Տպել Էլ.փոստ

2014 թ. Մայիսի 9-ին Տափերական համայնքը կրկին նշում էր Հաղթանակի օրը:

Տափերականի գյուղապետարանը կազմակերպել էր այցելություն դեպի Մեծ Հայրենականում և Արցախում զոհված տափերականցիների հուշարձաններ: Միջոցառմանը միացել էին Տափերականի դպրոցի ուսուցիչներ և բազմաթիվ աշակերտներ: Այցի ընթացքում մասնակիցները ծաղիկներ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին պատերազմում զոհված ազատամարտիկներին, այնուհետև Տափերականի Մշակույթի տանը մասնակցեցին միջոցառման: Միջոցառման ժամանակ իր ելույթով Տափերականի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Մանուկյանը մեկ անգամ ևս ներկայացրեց Հաղթանակի օրվա խորհուրդը._

 


<<
Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի տոն է, փառավոր հաղթանակների օր: Հայրենական մեծ պատերազմում մեր պապերը կյանքի գնով ապացուցեցին, որ հնարավոր չէ հաղթել հայրենիքը, հարազատ տունն ու օջախը պաշտպանող զինվորին: Հազարամյակների պատմության ընթացքում, Հայկի և Բելի ճակատամարտից մինչև Արցախյան գոյամարտ, մեր ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ ինչքան խաղաղասեր, շինարար ու ստեղծագործ է առօրյա կյանքում, այնքան էլ անողոք է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն խաթարել մեր անդորրը: Դա մեր պապերն ապացուցեցին Մեծ հայրենականի տարիներին, և այս օրը, իրավամբ, դարձավ մեր պապերի փառապանծ հաղթանակի օրը, և մեր ժողովուրդը մեծ սիրով, հարգանքով, նաև խոնարհումով է վերաբերվում այս տոնին:


Մայիսի 9-ը մեզ համար նաև կրկնակի տոն է, քանզի, Մեծ հայրենականում իրենց պապերի տարած հաղթանակով ոգեշնչված, մեր նորօրյա հերոսներ դարձած ազատամարտիկները ևս մեկ հերոսական էջ գրեցին հայ ժողովրդի պատմության մեջ՝ ազատագրելով Արցախ աշխարհի մարգարիտ Շուշին:


Այսօր հաղթանակները հիշելու, հերոսներին փառաբանելու, նաև պատմությունից դասեր քաղելու օր է: Եվ երախտիքի մեր խոսքն ուղղելով մեր փառահեղ հաղթանակները կերտած հերոսներին ու խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև, այսօր մեր ժողովուրդը յուրովի վերահաստատում է, որ, իսկապես, ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Հավերժ փառք բոլոր հերոսներին>> :

Իրենց ելույթներով տափերականցի հանդիսատեսին ուրախացրեցին Տափերականի պարի խումբը/գեղարվեստական ղեկավար Ռոզա Նիկողոսյան/, Տափերականի Կարատեի խմբի տղաները՝ ցուցադրական ելույթով, Նոր Կյանք համայնքի պարի խումբը/ գեղարվեստական ղեկավար Ազիզ Հովսեփյան/, տափերականցի պատանի երգիչներ և ասմունքողներ: