ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Մեռելոց է PDF Տպել Էլ.փոստ

Պատարագից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները

Այսօր, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հիշեցնենք, որ երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Ծնունդը:
Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:
2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: